Рубрика: ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ, Դաստիարակի ինքնակրթություն

Դաստիարակի լաբորատորիա

<<Դաստիարակի ինքնակրթություն և խոսքի մշակույթ>> հերթական սեմինար֊պարապմունքի թեման՝Վիլյամ Սարոյանի <<Ծիծա՛ղ>> ստեղծագործությունն է։

Վերլուծություն, քննարկում, զրույց, մտորումներ։

  • Երբ բարձր է մարդու տրամադրությունը, ուզում է անընդհատ ժպտալ, ծիծաղել, իսկ երբ միասին, ընկերովի են ուրախությունն ու ծիծաղը, դրանք մարդկանց ավելի մտերիմ ու հարազատ են դարձնում։ Ուրախ մարդիկ, հաճախ ծիծաղող մարդիկ քիչ են հիվանդանում, քիչ են ընկնում սթրեսի մեջ, բայց դա վերաբերում է անկեղծ, լիաթոք ծիծաղին։ Իսկ պատմվածքի հերոսը, կարծում եմ, այդքան էլ ուրախ ու երջանիկ չէր, և ինչո՞ւ պիտի հարկադրաբար, արհեստական ծիծաղեր, չէ՞ որ ծիծաղն ու լացն ինքնաբերաբար են լինում։ Շատ հաճախ հարկադրված արարքը հակառակ արդյունքն է ունենում։ Այս դեպքում էլ տղան սկսեց կեղծավոր, իրեն ստիպելով, պարտադրված ծիծաղել, հետո իր իսկ կեղծավորության վրա իսկապես ծիծաղեց, ծիծաղեց այնքան, որ ծիծաղը վերածվեց լացի։ Ինձ համար անհասկանալի մնաց ուսուցչուհու պահանջը։ Ինչո՞ւ էր ուզում, որ տղան ստիպողաբար ծիծաղեր։ Գուցե նա է՞լ էր միայնակ, ու ընկերակցության կարիք ուներ, կամ գուցե իսկապե՞ս ուզում էր, որ տղան ուրախ ու երջանիկ լիներ, չգիտեմ։

Оставьте комментарий