Рубрика: Դաստիարակի օրագիր

Դավիթը հաշվել է սովորել

Դավիթը երբ սկսեց պարտեզ հաճախել, գրեթե ոչ մի բառ չէր ասում։ Հետո, կամաց֊կամաց սկսեց բառերը կրկնել, ինքնուրույն բառեր ասել։ Հիմա էլ արդեն բառակապակցություններ է ասում, երգում ու շա՜տ լավ հաշվում։

Читать далее «Դավիթը հաշվել է սովորել»

Рубрика: Դաստիարակի օրագիր

Մենք միասնական ենք, մենք պահանջատեր ենք

Իմ ընտանիքը սեբաստացի է, մենք ընտրել ենք հեղինակային կրթական ծրագիր, ընտրել ենք ազատություն, բաց, թափանցիկ միջավայր։ Ցանկանում եմ, որ երեխաներս շարունակեն սովորել, կրթվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-հիմնադրամում, որտեղ կարևորվում է անհատը, որտեղ բոլորն իրար հավասար են։

Читать далее «Մենք միասնական ենք, մենք պահանջատեր ենք»

Рубрика: Դաստիարակի օրագիր

Գժուկները

Ուտելուց հետո, քնից առաջ ամենահետաքրքիր ժամն է. երեխաները չեն ուզում քնել, բայց միևնույն ժամանակ՝ լողից ու բակային խաղերից շատ հոգնած են լինում։ Պառկում են, նստում են, չեն տրամադրվում, որ քնեն։

Բոլորին շուրջս հավաքելով ասում եմ.

֊Էրեխեք, եկեք մի հատ գժվենք։

Читать далее «Գժուկները»

Рубрика: Դաստիարակի օրագիր

Մայրիկի օրագիր

Իսկական սեբաստացի՝ շփվող, ստեղծագործող, հորինող, կազմակերպող, մարդամոտ ու առանց կոմպլեքսի🙃🙃🙃
Մայրիկը գրում է.
֊ Ընկեր Էլյա, ընկեր Վարդ,
Իսկական սեբաստացի սան ունեք, որտեղ պատահի պառկում է գետնին😄, արագ ընկերանում է, տեղում ամեն ինչ կազմակերպում է: Նկարում բոլորն անծանոթ են։

Читать далее «Մայրիկի օրագիր»

Рубрика: Դաստիարակի օրագիր

Ты моя подруга

Մեր Արտյոմը հայերեն չի հասկանում, խոսում է ռուսերեն։ Երեխաների հետ դժվար է շփվում, անընդհատ փորձում ենք ներգրավել խաղի մեջ, փորձում ենք ռուսերենի հետ հայերեն էլ խոսել, որ երեխաների հետ սկսի շփվել։ Նա ինձ դիմում է՝ тётя Эля, իսկ ընկեր Վարդին՝ тётя Ваит.

Читать далее «Ты моя подруга»

Рубрика: Դաստիարակի օրագիր

Ջուրն ու ագռավը

Այսօր մեծ տարաներով ջուր էինք դրել արևի տակ, որ տաքանա ու երեխաները խաղան։
Մեկ էլ պատուհանից տեսան, որ ինչ֊որ թռչուն ջուր է խմում։
֊ Վա՜յ, էսա ագռավը ջուրը կխմի ու էն մնացած ջուրն էլ ագռավ կդառնա,֊ բարձր ու ոգևորված բացականչեց Մոնան։
(Տարաներն անհատական են, յուրաքանչյուր սան ունի իրերնը😊 )