Рубрика: Փաթեթներ

Մարտ ամսվա հաշվետվությունների փաթեթ

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ՝

Читать далее «Մարտ ամսվա հաշվետվությունների փաթեթ»

Рубрика: Վերապատրաստումներ, Փաթեթներ

Մարտ ամսվա վերապատրաստման փաթեթ

Աշխատանքային նախագիծ, հնգօրյա վերապատրաստման ծրագիր` այս անգամ վերապատրաստում են անցնում Գյումրիի և Վանաձորի մեր գործընկերները։

Рубрика: Ճաշացանկ

Ճաշացանկ

Երկուշաբթի 29․03

  • Նախաճաշ` միրգ, բրնձով շիլա, պանիր, թեյ, հաց

    • Ճաշ` հավի կրծք․ խճողակ, վերմիշելով փլավ, մածուն, հաց
    • Ետճաշիկ` մածուն, կաթնաշոռով գաթա, հաց, պանիր

  • Ճաշ` հավի կրծք․ խճողակ, վերմիշելով փլավ, մածուն, հաց
  • Ետճաշիկ` մածուն, կաթնաշոռով գաթա, հաց, պանիր

Читать далее «Ճաշացանկ»

Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն (Մարտ)

Ցավոք, մարտ ամսվա ընթացքում սկսեցին աճել համավարակի թվերը, բայց մենք` էլ ավելի զգոն, ուշադիր ու հետևողական էինք, և ոչ մի վարակ չխախտեց մեր բնականոն աշխատանքը։

«Ձոն առողջությանը» ստուգատես

Մարտ ամսվա ընթացքում իրականացրել ենք մեկը մյուսից հետաքրքիր, գունավոր, ինչու չէ, նաև համեղ նախագծեր։ Չհետևեցինք մարտ ամսի մռայլ ու թաց օրերին ու մեր առօրյան դարձրեցինք խենթ, ուրախ, զվարճալի ու բազմազան։

Читать далее «Հաշվետվություն (Մարտ)»

Рубрика: Վերապատրաստումներ

Վերապատրաստում, վկայագրերի հանձնում (հինգերորդ օր)

Հնգօրյա վերապատրաստում մոտեցավ ավարտին։ Հագեցած շաբաթ էր թե՛ մեզ համար, թե՛ մեր վերապատրաստվող ընկերների։ Առավոտյան սբ. Երրորդություն եկեղեցում մասնակցեցին ժամերգությանը, այնուհետև Քոլեջի տեխնոլոգիայի սրահում պատրաստեցին կավե կախազարդեր։

Վկայագրերը հանձնելուց առաջ Տաթև Բլեյանը պատմեց «Հոգատարության» նախագծի շրջանակներում ստեղծված «Նանիկներ»ձայնասկավառակի մասին, որոնք վկայագրերի հետ նվիրեցինք վերապատրաստվողներին։

Читать далее «Վերապատրաստում, վկայագրերի հանձնում (հինգերորդ օր)»

Рубрика: Վերապատրաստումներ

Վերապատրաստում (չորրորդ օր)

Ինչպես նախորդ, այնպես էլ վերապատրաստման չորրորդ օրը հագեցած էր ու հետաքրքիր։
Ծառզարդարին ընդառաջ իրականացրեցինք հետաքրքիր այլընտրանքային նկարչություն։ Սկզբում երեխաների հետ փորձեցինք խառնել գույները, ստացանք նոր երանգներ, ապա պլաստիկե շշի տակի հատվածով չոր ճյուղերով ծառը դարձրացինք գարնանային գեղեցիկ ծաղկած դեղձենի։ Գործունեության ընթացքին հետևում եւ մասնակցում էր Վանաձորից մեր վերապատրաստվող` Լիանա Ղազարյանը։

Читать далее «Վերապատրաստում (չորրորդ օր)»

Рубрика: Վերապատրաստումներ, Տեխնոլոգիա

Վերապատրաստում (երրորդ օր)

Այսօր ևս հագեցած էր թե՛ մեր, թե՛ վերապատրաստվողների համար։ Քանի որ մոտենում է Ծաղկազարդն ու Զատիկը, այսօր իրականացրեցինք ձուփչիկ, ձուչափիկ։ Հավկիթները լվացինք, դանակի ծայրով երկու կողմից անցքեր բացեցինք ու սկսեցինք փչել։ Ի՜նչ հրճվանք, ի՜նչ ուրախություն, երբ տեսնում էին, թե սպիտակուցը, ապա դեղնուցը ինչպես են դուրս հոսում փոքրիկ անցքից։ Իսկ ի՞նչ անենք ավելացած հավկիթները, դե իհարկե, կպատրաստենք կարմրաթուշ ու խրթխրթան վաֆլիներ։

Читать далее «Վերապատրաստում (երրորդ օր)»

Рубрика: Վերապատրաստումներ

Վերսպատրաստում (երկրորդ օր)

Վերապատրաստման երկրորդ օրը սկսեցինք ընկեր Մարինեի հետ զատկական, ծառզարդարի, ծիսական երգերի ուսուցմամբ։ Զրուցի ընթացքում վերապատրաստվողները ծանոթացան մեր նախակրթարանների երգացանկին, ծիսական երգերին ու խաղերին, սովորեցին ու երգեցին։ Ընկեր Մարինեն ներկայացրեց, թե ինչպես է պարն ու խաղը միախառնվում երգի հետ ու դառնում մեկ ամբողջություն։

Читать далее «Վերսպատրաստում (երկրորդ օր)»

Рубрика: Ռոդարիական քոլեջիկներ, Փաթեթներ

Ռոդարի+Աղայան (փաթեթ)

Ռոդարի+Աղայան (նախագիծ)` Աղայան+Ռոդարի նախագծին էլ մեծ ուրախությամբ են մասնակցում երեխաները։ Մեկ էլ կտեսնես գունավոր գնդակները կամ պինկ֊պոնկ գնդակները դարձան փչելուց այս ու այն կողմ վազող կամ ինքնակպչունին կպնող Ալիսա գլորինկներ։

Читать далее «Ռոդարի+Աղայան (փաթեթ)»

Рубрика: Վերապատրաստումներ

Վերապատրաստում (առաջին օր)

Երկար դադարից հետո կրթահամալիրում կրկին սկսվեցին նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստումները։ Նրանց հետ հանդիպումը սպասված էր, որովհետև 26 տարի անց հանդիպելու էի դասընկերուհուս` Լիանա Ղազարյանին։ Նա կրթահամալիր էր եկել Վանաձորից։ Իհարկե, հանդիպումը շատ լավ ու բարի հիշողություններ արթնացրեց, բայց մտերմիկ զրույցը հետաձգեցինք ու սկսեցի ծանոթացնել մեր թափանցիկ խմբասենյակների, նիստ ու կացի, առօրյայի հետ։

Читать далее «Վերապատրաստում (առաջին օր)»