Ցրված տղա Ջովանիի պատմությունը

_ Մա՛մ, գնում եմ զբոսնելու:
_ Գնա՛, Ջովանի՛, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:
_ Լա՛վ, մա՛մ: Հաջող:

Читать далее

Աղայանական շարք

Խխունջ

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Աղունակ

Ղու-ղու-ղու,

Ա – ղու- ղու,

նակ –նակ –նակ

Ա – ղու- նակ,

Թըռռ…

Կաչաղակ

Չա – չա- չա,

Կա -չա-չա,

Ղակ – ղակ,

Կա – չա -ղակ,

Թըռռ…

Բզեզ

Բը~զ, բը~զ, բըզբըզան,

Բզեզն եկավ տըզտզան,

Եկավ – ընկավ թակարդը,

Նրան բռնեց չար սարդը։

Լուսին

Լուսին, լուսին, լուսին,

Լուսերես,

Ինչքան, ինչքան կլոր ես,

Լույս ես տալիս գիշերով,

Քո վառվռուն թշերով։

Ծիտիկ

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Սագիկ

Ղա~ արիր, տվի,

Ղու~ արիր, տվի

Ա~յ սիրուն սագիկ։

Գետումը լող տուր,

Գետումը սող տուր,

Գոնե իրիկուն

Կրկին արի տուն

Ա~յ կարմիր տոտիկ։

Շարմաղ ու կոկիկ։

Ճուտիկը

Կը~տ, կը~տ կըտկըտան,

Եկավ ճուտս ճըտճըտան,

Հալածվել է ուրուրից,

Բաժանվել է իր մորից,

Ճըտճըտում է ու լալիս,

Կորած մորն է ման գալիս։

Գիշեր

Իջնում է գիշեր

Սարերի ուսին,

Փայլում է վերից

Կաթնագույն լուսին։

Վերից նայում է

Սարերի ուսին,

Երկինքը ուրախ:

Քնած է գյուղը

Անհոգ ու խաղաղ։

Կատու

Կատուն եկավ,

Փիսի¯կ, փիսի¯կ,

Հազար նազով,

Ինչպես հարսիկ,

Դունչը սրբեց

Թաթիկներով, .

Մազը սանդրեց

Թանչիկներով։

– Կատու, կատու,

Է՞ր ես տրտում.

Թե՞ մկներն են

Հիմա արթուն։

Կատուն ասեց.

_ Միաո~ւ, միաո~ւ.

Այսինքն թե՝

_ Այո, այո։

Փիսիկ

Փիսիկ, փիսիկ,

Չալ պոչիկ,

Վանա ճուտիկ,

Խուճուճիկ.

Փիսիկ, փիսիկ ,

Շուտ արի,

Մեր Լուսիկին օրորի։

Կտամ ես քեզ կովի կաթ,

Կարմիր գինի, նռան հատ,

Կապեմ վզիդ թաշկինակ,

ՈՒ հագցնեմ տաք մուշտակ,

Փիսիկ, փիսիկ,

Շուտ արի,

Մեր Լուսիկին օրորի։