Рубрика: ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ, Ես և շրջակա միջավայր, Թարգմանություն

Բնապահպանական օգտակար սովորություններ

Թարգմանությունը kanal-o.ru էջից

Ձեզ եմ առաջարկում բնապահպանական օգտակար սովորություններ, որոնք կարող եք ձեռք բերել հենց հիմա։

Բոլորս հասկանում ենք, որ բնությունը պետք է պահպանենք, սակայն այս գործում ի՞նչ կարող է անել նախակրթարանի տարիքի երեխան։ Մինչև ծնողները ցույց չտան, չբացատրեն և չուսուցանեն երեխային, նա դժվար թե կռահի, թե գիտակցաբար ինչպես այս գործընթացին մասնակից դառնա: Դրա համար բնության պահպանության գործին պետք ներառվի ամբողջ ընտանիքը:
Երեխային պատմեք, որ մեր մոլորակի վրա ապրող ամեն ինչ փոխկապակցված է։ Դիտեք նրա հետ կրթական ծրագրեր. «Зелёный проект», «Օ!» նախագիծը առաջ է քաշում էկոլոգիայի կարևոր թեմաներ, սովորեցնում է, թե ինչպես կարելի է երկրորդ կյանք տալ ավելորդ բաներին և բացատրում է, թե ինչու պետք է դա արվի: Կարդացեք լավ գրքեր, որոնք ձեզ կասեն, թե ինչ է էկոհամակարգը և ինչպես է մարդը ամեն օր ազդում է մեր շրջապատի աշխարհի վրա. Մենք ունենք այս թեմայի 11հիանալի մանկական գրքեր։

Էկո-բլոգեր և նկարիչ Ասյա Միցկեվիչը օգտակար էկո-սովորությունների հիանալի ցուցակ է տալիս իր «Ася и пластиковый мир» գրքում («Clever հրատարակչություն»):

Ահա 10 պարզ և կարևոր բնապահպանական սովորույթ
  1. Ձեռք ենք բերում պլաստիկ տոպրակին փոխարինող տոպրակ և միշտ պահում ենք այն մեզ մոտ։ Տանն ուսումնասիրում, համեմատում ենք երկու տոպրակները։
  2. Գիտակցաբար ենք մոտենում գնումներին, ուսումնասիրում ենք յուրաքանչյուր ապրանք և փաթեթավորում:
  3. Ուսումնասիրում ենք փաթեթավորման վերամշակման ձևերը։(եռանկյան թիվը) : Տեսակավորում ենք թափոնները։
  4. Առանձնացնում ենք աղբը և վերամշակման ենթակա իրերը։
  5. Հրաժարվում ենք մեկանգամյա օգտագործման իրերից (խմիչքի մեջ գտնվող ձողիկ, պլաստիկ տեխնիկա, թռուցիկներ և այլն):
  6. Նախապատվությունը տալիս ենք բազմակի օգտագործման սպասքին
  7. Խմում ենք թեյի տերևների թրջած թեյը, քանի որ այն ավելի համեղ է և էկոլոգիապես մաքուր: Հրաժարվում փոքրիկ փաթեթավորված թեյից։Փորձում ենք հրաժարվել միսից՝ մեկ ճաշի բաժնից, մեկ օրվա կամ շաբաթվա, որքանով որ կստացվի։

    Խնայում ենք ռեսուրսները. Ջուրը՝ ատամները խոզանակելիս, էլեկտրականությունը՝ լույսի էլեկտրական լամպերը փոխարինելով էներգիայի խնայողությամբ, թուղթը…Չենք մեղադրում ինքներս մեզ: Մենք ճիշտ ճանապարհին ենք և բավականաչափ աշխատում ենք այդ ուղղությամբ: Ոգեշնչվում ու ոգեշնչում ենք։
  8. Փորձում ենք հրաժարվել միսից՝ մեկ ճաշի բաժնից, մեկ օրվա կամ շաբաթվա, որքանով որ կստացվի։

    Խնայում ենք ռեսուրսները. Ջուրը՝ ատամները խոզանակելիս, էլեկտրականությունը՝ լույսի էլեկտրական լամպերը փոխարինելով էներգիայի խնայողությամբ, թուղթը…Չենք մեղադրում ինքներս մեզ: Մենք ճիշտ ճանապարհին ենք և բավականաչափ աշխատում ենք այդ ուղղությամբ: Ոգեշնչվում ու ոգեշնչում ենք։
Рубрика: ՈՒրախ խոհանոց, Ես և շրջակա միջավայր

Հիդրոպոնիկայի բերքն ու բարիքը

Մեր ջերմոցի մասին արդեն պատմել եմ։ Այսօր էլ գնացինք բերքահավաքի։ Ընկեր Շողիկը մեզ սովորեցրեց, թե ինչպես պետք է լոլիկները թփից պոկել, կտրել։ Հետո այգուց կանաչիներ հավաքեցինք՝ սամիթ ու ռեհան ու համեղ֊համեղ աղցան պատրաստեցինք։

Читать далее «Հիդրոպոնիկայի բերքն ու բարիքը»

Рубрика: Ես և շրջակա միջավայր

Տեսե՛ք, մեր հրաշք ջերմոցն է

Քոլեջի տանիքում մի հրաշք անկյուն կա՝ հիդրոպոնիկայի ջերմոց։ Ամեն տեղ չեք հանդիպի այսպիսի ջերմոց։ Այս ջերմոցներում բույսերն աճում են առանց հողի՝ արհեստական լցանյութերի վրա։ Այսօր սաները շրջայց կատարեցին ջերմոցում, ուսումնասիրեցին բույսերը, տեսան տարբեր գույների լոլիկներ, կծու պղպղեղներ, դեռևս չհասունացած ելակ և գույնզգույն ծաղիկներ։

Իսկ լոլիկի համը, հը՜մ, անմահական։

Читать далее «Տեսե՛ք, մեր հրաշք ջերմոցն է»

Рубрика: Հեռավար ուսուցում, Ես և շրջակա միջավայր

Բարձունքի հաղթահարում

Հետաքրքիր օր էր, հաղթահարում ենք բարձունք։ Մեծերը գուցե, դժվարությամբ են սար բարձրանում ու իջնում, իսկ երեխաների համար <<խաղ ու պար>> է, հետաքրքիր ու ուսուցողական, մարզական ու հայրենագիտական գործունեություն։

Читать далее «Բարձունքի հաղթահարում»

Рубрика: Գարնանային պարտեզ, Դաստիարակի ինքնակրթություն, Ես և շրջակա միջավայր

Քոլեջի ծաղկանոցի խնամքը

Այսօր էլ, կրթահամալիրի Քոլեջում ես, Վարդ Օսիպովան և Մարիամ Պետրոսյանը ընկեր Շողիկի հետ պարտիզապուրսկային աշխատանքներ էինք իրականացրեցինք, ծաղկանոցում խնամեցինք տնկած ծաղիկները, նոր ծաղիկներ տնկեցինք, սովորեցինք անունները, խնամելու ու բազմացնելու ձևերը։ Խնայում և ճիշտ ենք օգտագործում ստեղծված ազատ ժամանակը՝ սովորում ենք, ինքնակրթվում և վայելում բնությունն ու արևը։

Читать далее «Քոլեջի ծաղկանոցի խնամքը»

Рубрика: ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ, Գարնանային պարտեզ, Ես և շրջակա միջավայր

Ագարակն ու կանաչ բնությունը

Առատ կանաչ, մաքուր օդ, ճղճղացող սագեր ու կչկչացող հավիկներ։

Սերը դեպի բնություն, դեպի կենդանական աշխարհ մարդկային հարաբերություններ ստեղծելու համար կարևոր գործոն է։ Այն ունի նաև հանգստացնող ազդեցություն բոլոր տարիքի մարդկանց վրա։ Հրաշալի է, որ երեխաները կապվում են բնության հետ. չէ՞ որ լավագույն դեղամիջոցը սթրեսի դեմ բնությունն է։

Читать далее «Ագարակն ու կանաչ բնությունը»

Рубрика: Գարնանային պարտեզ, Ես և շրջակա միջավայր

Զբոսանք

Ամենօրյա զբաղվածության անբաժան մասը զբոսանքն է։ Երեխաները ցանկացած զբաղմունքից կհրաժարվեն, բայց զբոսանքից՝ երբեք։

Դրսում վազում են, խաղում, կերակրում կենդանիներին, վայելում են մաքուր օդն ու առատ կանաչը։

Читать далее «Զբոսանք»

Рубрика: Մայիսյան բաց հավաք, Բույսերի խնամք, Ես և շրջակա միջավայր

Մայիսյան 15-րդ հավաքի մեկնարկ, պարտեզպուրակային գործունեություն

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի դպրոց֊ պարտեզները շրջապատող այգիները կանաչապատվում ու խնամվում են անըդհատ։ Քոլեջի պարտեզում էլ կանաչապատման աշխատանքներն ընթանում են անդադար, ու տիկին Շողիկը ջանք չի խնայում, որ այգին դառնա կանաչ, խնամված ու հյուրընկալ։

Читать далее «Մայիսյան 15-րդ հավաքի մեկնարկ, պարտեզպուրակային գործունեություն»

Рубрика: Ձմեռային պարտեզ, Ես և շրջակա միջավայր

Առավոտյան զբոսանք ու ավազախաղ

Այսօր քոլեջի պարտեզը գարուն էր շնչում։ Առավոտ շուտ գնացինք զբոսնելու, ուսումնասիրելու ծառերի բողբոջներն ու խոտերի ծլերը։ Պարզեցինք, որ ծառերն ու խոտերը դեռ վախենում են ցրտից ու դեռ թաքնված են։

Читать далее «Առավոտյան զբոսանք ու ավազախաղ»