Рубрика: ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

1.06 — 5.06 աշխատանքային շաբաթվա նախագիծ

Բարի գալուստ ամառ, բարի գալուստ ամառային պարտեզ

Ճաշացանկ

Ջերմաչափում

1.06-5.06 աշխատանքային նախագիծ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները կգործեն հետևյալ աշխատակարգով։

  • Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
  • Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
  • Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
  • Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…

9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։

  • Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
    Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։

Երկուշաբթի֊ «Ես կարողանում եմ»։ Սաներն ինքուրույն զգեստափոխվում են, հագնում են հողաթափերը, ախտահանում ձեռքերը։ Ծանոթանում են նոր կանոնակարգին՝ միմյանց շատ չեն մոտենում, իրար չեն փաթաթվում, զբոսնում են բակում, խաղում են գնդակ՝ պահպանելով հեռավորությունը։

  • Հունիսմեկյան բլբլոցներ
  • Պատրաստում ենք փափուկ փուչիկներ և գուշակում դեմքի արտահյտությունը (ջղային, ուրախ, զարմածած…)

Երեքշաբթի֊ Հանդիպում տիկին Շողիկի հետ ծաղկանոցում։ Երեխաները ծանոթանում են նոր, գեղեցիկ ծաղկանոցի հետ, սովորում են ծաղիկները խնամելու, պահպանելու, չտրորելու կանոնները, ուսումնասիրում նոր տարբերակով աճեցրած լոլիկների թփերը՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորությունը և հիգիենայի կանոնները։

Ստեղծում ենք փոքրիկ ստվերային թատրոն։

Չորեքշաբթի֊ Ներկերի միջոցով կսովորենք, թե ինչպես ճիշտ լվացվել։ Ներկը հնարավորություն կտա տեսնել, թե ձեռքերի ո՞ր մասերին ներկ չկա և որ՞ հատվածները չեն լվացվել։
Հինգշաբթի֊ Բնագիտական փորձ՝ ինչպես են մանրէները վախենում օճառից։ Յուրաքանչյուր սանի դիմաց դնում ենք ջրով լի ափսե, մեջն ավելացնում ենք մի քանի կաթիլ գլիցերին կամ ձիթայուղ, և մի քիչ կակաո։ Երեխաներն օճառոտ ձեռքը մտցնում են ափսեի մեջ, և կակաոյի շերտը հեռանում է մատների շրջակայքից։

Ուրբաթ֊ Շաբաթն ամփոփում ենք մարզական֊ռոդարիական, ջրային խաղերով՝ վազքով, մրցելով՝ ով շուտ կհագնվի, շուտ կլվացվի, ով կկարողանա հարդարել անկողինը, ով դույլի մեջ շուտ ջուր կլցնի։

Մարզական խաղ ալկոգելով։ Մեկ մետր հեռավորության վրա կանգնում է մեկական սան, հատակին դրված է ալկոգել։ Ով ավելի արագ կվազի, ձեռքերը կախտահանի և հետ կվերադառնա, նա էլ կհաղթի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s