Рубрика: Դաստիարակի ինքնակրթություն

Հոգու ձայն

Մոլորակները գնում են, գալիս,
Զարմացած նայում երբեմնի կանաչ,
Զուլալջուր ու պարզ մեր Երկրագնդին։
Ի՞նչ է կատարում, ինչո՞ւ է ջղային,
Ո՞վ է մեղավոր, որ այսպես եղավ…
Իսկ երկրագունդը տնքում էր ցավից։

֊Այրվում եմ, կանգնե՛ք,֊ բայց լսող չկար,
Մեկը վազում է գահի հետևից,
Մյուսն էլ արդեն զառամյալ ծերուկ
Ամուր բռնել գահը ձեռքերում
Ու հոշոտում է Երկրին անխնա։
֊Ժայթքում եմ, կանգնե՛ք,
Ցնցվում եմ, սպասե՛ք,
Թողե՛ք, որ բուժվեմ, ինձ մի սպառեք,֊
Բայց լսող չկար։
Դատարկում էին ընդերքը Երկրի,
Աջից ու ձախից փորում ու փորում։
֊Կանգնե՛ք, հրեշներ, հերիք է փորեք,
Սրտիս եք հասնում,
Ուսերիս ապրում ՝ ինձ եք սպանում։
Է, լսողն ո՞վ է…
Մարդիկ վազում են լավի հետևից՝
Ամենալավն ու ամենաթանկը,
Ահա մարդկության կյանքի որակը։
Սիրել, հոգ տանել, խղճալ ու ներել՝
Անծանոթ բառեր, բառերի մի կույտ,
Որ կիրառելի չէ, արդեն շատ վաղուց։
֊Կանգնե՛ք, խեղդվում եմ ծխից ու աղբից,
Կոկորդս փակել՝ չեք թողնում շնչեմ…

֊Հարստությո՞ւնն է ձեր սիրտն ու միտքը,
Դուք գա՞հ եք ուզում ու իշխանություն,
Ձեր ղեկավարը, ձեր իշխող ուժը
Մամոնա՞ն է լոկ,
Ահա ձեր ԹԱԳԸ, առե՛ք վայելեք,
Վախից ծպտվեք ձեր անկյուններում։
Վախենում եք, հա՞, ձեր կյանքի համար,
Թա՞նկ է ձեր կյանքը, այն արժեք ունի՞։
Դե թողե՛ք բուժվեմ,
Թողե՛ք՝ կազդուրվեմ։
Իսկ ձեզ՝
Փողի ու ոսկու հետևից վազող,
Անկուշտ ու դժգոհ, ծախող ու ծախվող,
Իսկ ձեզ ժամանակ՝
Ինքնամաքրման ու մտորելու,
Ձեր արժեքները վերանայելու,
Մարդկային սերը գնահատելու։
Մարդիկ կանգ առե՛ք,
Մի պահ շունչ քաշե՛ք,
Հրաշք է կյանքը,
Ու սերը՝ հավերժ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s