Առցանց ուսուցման շաբաթվա պատում֊ամփոփում

Ինչպես պարտեզում, այնպես էլ տանը պարտեզիկների առօրյան բազմազան է ու չձանձրացնող։ Նրանք սիրով մարզվում են, նկարում, երգում, զարմացնում են իրենց գիտելիքներով։

Գարնան տաք, ջերմ, արևոտ, երբեմն էլ անձևոտ օրերին, ստիպված ենք մնալ տանը, ուսուցումն իրականացնել առցանց, պաշտպանվել վարակներից։
Ինչպե՞ս կազմակերպեցի հեռավար ուսուցման շաբաթը։

Նախ, արդեն իսկ ունեի նախորդ շաբաթվա փորձը, որն էլ օգնեց ավելի հեշտ ընթացքով իրականացնել նախագիծը։ Կազմեցի հետաքրքիր նախագիծ՝ համահունչ գարնան գեղեցիկ եղանակին։ Ի տարբերություն նախորդ հեռավար ուսուցման շաբաթվա նախագծի, այս շաբաթ առաջադրանքները տվեցի ոչ թե ըստ օրերի, այլ նախատեսեցի ամբողջ շաբաթվա համար։ Իմ կարծիքով, ծնողներին այս ձևաչափն ավելի հարմար էր, որովհետև չկար օրվա պարտադրված թեմա, և երեխաների հետ իրականացնում էին այն, ինչ երեխաներին էր հաճելի։
Մանկապարտեզում իրականացվող առցանց ուսուցման գործում շա՜տ մեծ է ծնողի դերը. եթե պարտեզ հաճախող երեխան համարվում է օղակ՝ մայրիկ֊դաստիարակ կապի մեջ, ապա հեռավար֊առցանց ուսուցման ժամանակ այդ օղակը ծնողն է, և մեր ընտրած առաջադրանքները ծնողների միջոցով ենք հասու դարձնում երեխաներին։
Ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս, ամբողջ խումբը չմասնակցեց նախագծին, բայց այս շաբաթ ակտիվությունն ակնհայտ էր։
Նախորդ շաբաթվա չստացված տեսազանգով շփումները, խաղերն ու բլբլոցներն այս շաբաթ հեշտությամբ ստացվեցին։ Մայրիկներ հետ որոշեցինք, որ ժամանսկ առ ժամանակ երեխաներին հնարավորություն տանք տեսազանգի օգնությամբ շփվել միմյանց հետ, բլբլալ, խաղալ ու երգել։

Ծնողների հետ հրաշալի համագործակցության արդյունք է նաև շատ հետաքրքիր և ուրախ <<Մայրիկի օրագիր>> բաժինը։

Մայրիկները հիշում, գրում, պատմում են հետաքրքիր, հումորային պատմություններ, որտեղ գլխավոր դերում պարտեզիկն է։

Սոֆի և մայրիկ

Նելլի և մայրիկ

Անահիտ և մայրիկ

Յանա և մայրիկ

Մինչ Հայաստանի բոլոր դպրոցները փորձում են անցնել առցանց ուսուցման ձևաչափին, մեր քոլեջիկներն արդեն հմուտ են այդ գործում, և ծնողների հետ հրաշալի կերպով իրականացնում են առցանց ուսուցման նախագծը։

Ուրախալի է, որ դպրոցներից բացի, մանկապարտեզներն էլ են փորձում անցնել առցանց ուսուցման ու երեխաների առօրյան դարձնել հետաքրքիր առաջադրանքներով ու խաղերով լի օր։ Առցանց ուսուցման երկրորդ շաբաթվա կարևոր ձեռքբերումն եմ համարում Տավուշի մարզի Դեբեդավան սահմանամերձ գյուղի մանկապարտեզի հետ իմ համագործակցությունը։ Պարտեզն ունի մեկ խումբ, և մեր պարտեզների նման խմբի երեխաները տարատարիք են։ Այս ընթացքում փորձեցի իմ ձեռք բերած հմտություններով օգնել դաստիարակին, ծանոթացնել մոնտաժի ծրագրերին։ Այսօր արդեն պարտեզն իրականացնում է ակտիվ հեռավար ուսուցում։

Հնարավորինս ակտիվ եմ եղել նաև Ֆեյսբուք սոցիալական կայքի <<Դասվարներ>> խմբում, առցանց ուսուցում իրականացնելու գործում փորձել եմ օգնել դասվարներին և դաստիարակներին, ինչու չէ, նաև գովազդել, տարածել մեր կրթահամալիրն իր առավելություններով։

Պարբերաբար <<Մնա տանը>> հեշթեգով հետաքրքիր տեսաֆիլմեր եմ տեղադրել ֆեյսբուքյան իմ էջում՝ հորդորելով ծնողներին, որ հնարավորության դեպքում մնան տանը և զբաղվեն երեխաների հետ հետաքրքիր մարզական, ռոդարիական խաղերով, տեխնոլոգիական ու բնագիտական գործունեություններով։

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում

Առցանց ուսուցում 16.03
Առցանց ուսուցում 17.03
Առցանց ուսուցում 18.03
Առցանց ուսուցում 19.03
Առցանց ուսուցում 20.03

Ծնողի կարծիքը հեռավար ուսուցման մասին՝ Նոյ Ղազարյան և մայրիկ։

Մասնակցել եմ նաև <<Դաստիարակի ինքնակրթություն և խոսքի մշակույթ>> հերթական սեմինար֊պարապմունքին։ Թեման՝Վիլյամ Սարոյանի <<Ծիծա՛ղ>> ստեղծագործությունն էր։
Վերլուծություն, մտորում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s