Рубрика: Դաստիարակի օրագիր

Մայրիկի օրագիր

Այսօրվա հերոսներն են Յանան ու Նելլի մայրիկը

Յանան քնից արթնանում է, ու առանց լվացվելու գալիս, նստում է մայրիկի մոտ։

֊ Յանա՛,որ արթնանում են առաջինն ի՞նչ պետք է անեն,֊ մի քիչ բարկացած ասում է մայրիկը։

֊Պետք է հագնվել,֊ հանգիստ ու վստահ պատասխանում է Յանան։

***

Յանան տատիկի հետ խաղում է <<Դաստիարակ֊ տատիկ>>՝ Յանայի հորինած խաղը։ Զանգում է տատիկին, ու սկսում է թոռնիկից բողոքել։

֊ Շատ լավ, ես հասկացա, անպայման թոռնիկիս կդաստիարակեմ,֊ ասում է տատիկը։

֊ Ինչի՞, ինքը ծնող չունի՞, որ դուք պետք է դաստիարակեք,֊ ասում է Յանան՝ լայն բացած աչքերով։

***

Յանային բոլորն էլ շատ են սիրում, ու հետը սիրով խաղում։ Մի անգամ հորեղբոր հետ խաղալիս՝ հորեղբայրը սկսում է <<հոգու հետ խաղալ>>, Յանան նեղված գնում է մայրիկի մոտ, ու ասում.

֊Օֆֆֆ մամ, էս հոպարը մեծ տղայա ,բայց իմ չափ խելք չունի։ Դեեե, ես շատ խելացի եմ, չէ՞։

***

Մուշը՝ Յանայի փոքրիկ երղբայրը, քնած էր, իսկ Յանան բարձր խոսելով ներս մտավ։

֊Դե՛ լավ էլի, Յանա, էրեխեն հազիվ քնեց,֊ սրտնեղած ասում է մայրիկը։

֊ Մամա, ես էրեխա չե՞մ, ես մարդ չե՞մ, ֊ կոպիտ ու նեղացած ձայնով ասում է Յանան ։

***

Իրավիճակից ելնելով Յանան մայրիկի ու եղբոր հետ գյուղ է գնացել։ Յանան շատ դժվար է հարմարվում հայրիկից հեռու լինելուն։

֊ Մամ, հայրիկին կարոտել եմ։

֊ Զանգի, ու հայրիկի հետ զրույցի, ֊ասում է մայրիկը։
֊Վայ, ո՞վ է տեսել, որ հեռախոսով կարոտ առնեն,֊ նեղված ասում է Յանան, ու ավելացնում,֊ ա՛յ մարդ, չեն կարող հիվանդներին հայտագրեն, մենք էլ առողջներս գնանք սթրվենք մեր տները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s