Рубрика: Դաստիարակի օրագիր

Մայրիկի օրագիր

Օրվա հերոսներն են՝ Սոֆին և Սյուզի մայրիկը

֊Որտե՞ղ է խաղալիքը,֊ Սոֆիին հարցնում է մայրիկը։

֊Նոր աչքովս ընկավ, ֊պատասխանում է հայրիկը:

֊Ո՞ւր ընկավ,֊ զարմացած հարցնում է Սոֆին։

֊Դա նշանակում է՝ տեսել եմ, տեսնել֊ աչքով ընկնել,֊ բացատրում է հայրիկը։

֊ Հաաա, որ պապիկի հետ գնացել էինք խանութ , աչքովս կոնֆետ էր ընկել։

***

Սոֆին քայլում է հայրիկի հետ, ու մի պահ առաջ ընկնում։ Հայրիկը մի քանի անգամ հետ է կանչում, ու Սոֆին դժգոհելով մոտենում է:
— Սոֆ, որ կանչում եմ արի: Ինձ, որ լսես՝ ոտքդ քարին չի դիպչի:
— Հա, բայց հիմա էլ չկպավ, պապ։

***
Սոֆին քայլերը հաշվելով գնում է …..31, 32, 33, ….39, երեսունտաս։

***

Նոյեմբեր ամսին Սոֆին ու հայրիկը զրուցում են.
-Սոֆ, արի ամռանը գնանք էմիլիի տուն, համ էլ ծով կգնանք:
-Հա, պապ, գնամ Մոնթեյի ծնունդին, գամ գնանք։

(Մոնթեի ծնունդը նոյեմբերին է):

***

Սոֆին մայրինի հետ անցնում է մարզահամերգային համալիրի կողքով, եւ հարցնում է.
— Մամ, էս ի՞նչա։
— Մարզահամերգային համալիրնա Սոֆ, էստեղ համերգներ են լինում։
— Մամ, բա ինչի՞ ա երկու պոչիկ կապել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s