Рубрика: Հեռավար ուսուցում, ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ, Աշխատանքային նախագիծ, Ընտանեկան նախագիծ

16.03֊23.03 հեռավար֊առցանց ուսուցման նախագիծ

Հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Անվանումը ՝

Հեռավար աշխատանքային նախագիծ։

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Քոլեջ֊պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ֊պապիկներ։

Իրականացման տևողությունը՝

Մարտի 16֊20

Նպատակը՝

Իրականացնել հեռավար առցանց կրթություն, հետաքրքիր դարձնել երեխաների տանը մնալու մեկշաբաթյա առօրյան, ամրապնդել պարտեզ֊ընտանիք կապը, տարածել առցանց ուսուցման մոդելը՝ որպես ուսուցման այլընտրանք։

Ստեղծել հետաքրքիր մասնագիտական նյութեր, հարստացնել դաստիարակի օրագիր բաժինը։

Խնդիրներ՝

Ծնողները երեխաների օգնությամբ ստեղծում են հետաքրքիր, ուսուցողական տեսաֆիլմեր՝ որոնք հրապարակելով, լուսաբանելով՝ իրականացնում ենք առցանց կրթություն, տարածում առցանց կրթության մեր ստեղծած մոդելը։ Ծնողը դառնում է պարտեզիկների գործունեությունների անմիջական մասնակից։

Օգտվել ստեղծված ազատ ժամանակից, վերլուծել աշխատանքի ընթացքում հաջողված ու չհաջողված նախագծերը, երեխաների հետ շփվելու, ստեղծագործելու փորձը գրի առնել, հնարավորության դեպքում՝ կազմակերպել քննարկում՝ մյուս դաստիարակների հետ։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում ծնողները սաների հետ իրականացնում են տրված նախագծերը՝ տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգներում։

Բնագիտական֊հետազոտական աշխատանք։
Օրինակներ։

  • Հետևել ծառերը ծաղկելու ընթացքին։ Երեխաները ընտրում են մեկ ծառ, ու ամեն օր հետևում, թե բողբոջը ինչպես է մեծանում, ինչպես է ծառը ծաղկում։
  • Կամ որևէ ծաղկի կտրոն են դնում ջրի մեջ ու հետևում արմատակալելեւ ընթացքին։
  • Ոսպը, ցորենը թրջել և հետևել ծլելու ընթացքին։

Մարզական ընտանիք

  • Սաները մարզվում են մայրիկ, հայրիկների հետ, ընտանիքի անդամներին սովորեցնում են, միասին խաղում են մեր ռոդարիական խաղերից, կամ առաջարկում են իրենց տարբերակը։

  • Առավոտյան զբոսանքը վերածել վազքի, խաղի, մարզումների։

Հեքիաթասաց ընտանիք

  • Պատմում են, խաղում են, ներկայացնում են տան անդամները։

  • Հորինում են հեքիաթներ, ասիկներ

Այլընտրանքային նկարչություն, տրամաբանությունը զարգացնող նկարչություն

  • Այլընտրանքային նկարչության տարբերակները մայրիկներին ընտրում են երեխաների հետ, և իրագործում։ Օրինակ
  • Տրամաբանությունը զարգացնող նկարչության ընթացքում երեխան և՛ նկարում է, և՛ զարգացնում է տրամաբանությունն ու շուտ կողմնորոշվելու կարողությունը։ Օրինակ

Ինքնաշեն խաղալիք

  • Երեխաներն ընտանիքի անդամների հետ պատրաստում են ինքնաշեն, շնչառական, ռոդարիական խաղալիքներ՝ օգտագործելով թափոններ, խաղալիքների մասեր, թղթեր։ Օրինակ 1, Օրինակ 2

Զարգացնում ենք երեխայի խոսքը՝ խոսելու, լսելու, պատմելու, բլբլալու և ստեղծագործելու միջոցով։
Շաբաթվա մուլտֆիմեր

Թումանյանական ներկայացումներ

Ձայնահեքիաթներ

Շաբաթվա բանաստեղծությունը՝

Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.

Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s