Рубрика: ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

  • Մարտի 6-ապրիլի 10`«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • Մարտի 28` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես:


Աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

Ճաշացանկ

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝ Խնոցի, Ախ, գարուն է, գարուն է
    Եկավ գարուն ամպերով, Կաքավիկ, Խնոցի, Օր պար, չոր պար, Փայտե ձիուկ
  • Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ
  • Աղայանական շարք`… Ծիտը և բազեն, Սագ, Կատու
  • Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ Մարտ, Ծաղիկներ
  • Ազգային խաղիկներ`«Աքլորակռի՜վ. գոմշակռի՜վ», «Պարանքաշոցի»,
  • Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)։
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Գարնանային պարտեզի նախագծեր`

  • Աղայան +Ռոդարի
  • Մարզական մայրիկներ
  • Ռոդարիական մարզատոն (մարզական ծնողներ,դաստիարակներ,սաներ)
  • Հեքիաթասաց տատիկ
  • Ձոն մայրիկների
  • Դաստիարակի օրագիր
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար» նախագիծ
  • Տեխնոլոգիական ստուգատես
  • Մեկ օր նախակրթարանում
  • Ռոդարիական թատրոն, խոհանոց
  • «Ես» նախագիծ

Ծիտը և բազեն

(Մանկական խաղ)

Ծիտը ծառին ծլվլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..
― Հե՜-հե՜-հե՜…
Ծիտի՛կ միտի՛կ, պիծի՛կ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըլտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜…
Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:
Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Ծաղիկները

Ո՞ւր գնացին ծաղիկները

Սո՜ւս. քնած են հողի տակ,

Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։