Рубрика: ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ, Աշխատանքային նախագիծ

«Ձոն մայրիկին» նախագիծ

Անվանումը՝ «Ձոն մայրիկին»

Նախատեսված է՝ 2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար

Մասնակիցներ՝ 2֊4 տարեկաններ, ծնողներ,խ դաստիարակների, ջերմոց լաբորատորիայի ղեկավար, քոլեջի տեխնելոգ։
Իրականացման տևողությունը ՝ մարտի 1֊ից ֊ ապրիլի 10֊ը
Միջավայրը՝ կրթահամալիրի Քոլեջ֊պարտեզի խմբասենյակ, պարտեզ, ներքին բակ, ջերմոց֊լաբորատորիա, տեխնոլոգիական սրահ։
Նպատակը՝ երեխաների ու մայրիկների հետ ստեղծում են գեղեցիկ կրծքազարդեր, նկարների շրջանակներ, թաղարներով բույսեր, «Մայրկ+բալիկ» լուսանկարների ցուցադրություն, ուղիղ եթերով ու հեռախոսազանգերով անակնկալ շնորհավորանքներ մայրիկներին։
Խնդիրները` չորացող պլաստիլինով պատրաստել գեղեցիկ ծաղիկ֊կրծքազարդեր։ Աշխատանքը երեխաներ մոտ զարգացնում է ճաշակ, գույները գեղեցիկ համադրելու կարողություն, զարգացնում է մանր մոտորիկան։
Նկարների շրջանակները պատրաստում ենք կավից։ Աշխատանքը երեխաների մոտ զարգացնում է կավով աշխատելու, ծեփելու հմտությունը, մանր մոտորիկան։
Թաղարների մեջ բույսեր տնկելն ու աճեցնելն էլ՝ սանին տալիս սեր դեպի բնություն, շրջակա միջավայր, կտրոններից ու սերմերից բույսեր ստանալու գիտելիքներ, իսկ ամեն օր ջրելով ու խնամելով՝ երեխայի մոտ զարգացնում է հոգատարություն ու պատասխանատվությունը։
Նախօրոք մայրիկների հետ ընտրել գեղեցիկ, սիրառատ, ջերմ նկարներ ու Քոլեջի բակում կազմակերպել ցուցադրություն։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերներով ու հեռախոսազանգերով (բարձրախոսը միացրած) անակնկալ շնորհավորել մայրիկներին ու ասել, որ շա՜տ են սիրում նրանց։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ մայրիկներին նվիրել գեղեցիկ կրծքազարդրեր։ Միասին պատրաստել նկարի շրջանակներ ու գեղեցիկ թաղարներով ծաղիկներ, որոնք կցուցադրենք ապրիլի 7-ին Քոլեջի «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփման օրը:

Անհրաժեշտ գործիքները՝ տեսա֊ լուսանկարահանող սարք(հեռախոս)

Անհրաժեշտ նյութեր՝ չորացող պլաստիլին, կավ, թաղարներ, բույսերի կտրոններ

Նախագծի ամփոփում , գնահատում