Рубрика: Ձմեռային պարտեզ, Ես և շրջակա միջավայր

Առավոտյան զբոսանք ու ավազախաղ

Այսօր քոլեջի պարտեզը գարուն էր շնչում։ Առավոտ շուտ գնացինք զբոսնելու, ուսումնասիրելու ծառերի բողբոջներն ու խոտերի ծլերը։ Պարզեցինք, որ ծառերն ու խոտերը դեռ վախենում են ցրտից ու դեռ թաքնված են։

Զբոսանքի ժամանակ մի բլուր ավազ տեսանք, որոշեցինք մի քիչ մաղել ու հետևել, թե ինչ է կատարվում։ Երեխաները շատ զարմացան, երբ տեսան, որ մանր քարերը թափվում են մի կողմում, պաշարները մյուս կողմում։