Рубрика: Դաստիարակի օրագիր

Անուլի սրտիկը

Անուլն ամեն օր տուն գնալիս համբուրում է ընկեր Վարդին։ Մի օր, թե ինչպես եղավ, այդ համբույրը չստացեց։ Ճանապարհին բարձր ձայնով սկսեց լացել։

Հարցնում եմ.

֊ Անուլ, ինչո՞ւ ես լացում։

֊Որովհետև սրտիկս կոտրվել ա, ընկեր Վարդին պաչիկ չեմ արել, հիմա որ պաչիկ անեմ սրտիկս կկպնի։

֊Դ՛ե լավ, մ՛ի լացի, վաղը կհամբուրես։

֊Գնանք տուն, զանգի ընկեր Վարդին, ես կոտրված սրտիկով նրա համար կերգեմ։

Հաջորդ օրը գնացինք պարտեզ, վազեց, փաթաթվեց Վարդին, համբուրեց ու ասաց.

֊Ա՛յ հիմա, սրտիկս կպավ։