Рубрика: Վերապատրաստումներ

Վերապատրաստման երգով, պարով օրը

Այսօր մեկնարկեց 2020 թվականի վերապատրաստման առաջին փուլը։ Վերապատրաստվողները Հրազդան քաղաքի մանկապարտեզից էին։ Շատ փորձառու դաստիարակներ էին, սակայն մեր ազատ աշխատելու փորձը շատ հետաքրքրեց նրանց։ Շատ հավանեցին մեր բաց, թափանցիկ միջավայրը, մեր երեխաների ազատությունն ու մեր ազատ գործելու հնարավորությունը։

Նախավարժանքից ու նախաճաշից հետո սկսեցինք բարեկենդանի դիմակների պատրաստությունը։ Երեխաները հետաքրքրությամբ աշխատեցին և ուրախ, տխուր, ջղային դիմակներ պատրաստեցին։

Այնուհետև մեր ուրախ երգի պարապմունքի մասնակցեցին։ Երգեցինք, պարեցինք, խաղացինք ազգային խաղեր։

Վերապատրաստման առաջին օրն ամփոփեցինք դաստիարակների լաբորատորիայի պարի սեմինարով։