Рубрика: Տեխնոլոգիա, Տյառնընդառաջի ծես

Տյառնընդառաջի Կենաց ծառը

Կենաց (Կյանքի) ծառը հանդես է գալիս բազմաթիվ անուններով՝ աշխարհածառ, տիեզերական ծառ, բեղմնավորության ծառ, երկնային ծառ, բարու ծառ, աշխարհի առանցք և այլն:

Լինում է եռամաս, քառամաս և համարվում է հնագույն մարդու կրոնածիսական պատկերացումների առանցքային բաղադրիչներից մեկը։ Կենաց ծառի պաշտամունքը տարածված ամբողջ աշխարհում և ամեն մի միջավայրում կրում է տեղական առանձնահատկություններ։

Մեր քոլեջիկների պատրաստած համեղ ադիբուդիով զարդարեցինք Կենաց ծառը։