Рубрика: Տյառնընդառաջի ծես, Այլընտրանքային նկրչություն

Նկարում ենք չարաճճիություններ

Քոլեջիկների հետ չարաճճիություններ, չար առարկաներ նկարեցինք (սուտ խոսել, մայրիկին, հայրիկին բարկացնել, քրոջ, եղբոր հետ վիճել, լացկան բալիկ, կոտրված խաղալիք), այնուհետև թելերով կապեցինք ու Տյառնընդառաջի օրը կրակի մեջ այրեցինք։֊Ընկեր Էլյա, տե՛ս, չար բալիկ եմ նկարել,֊ ասում է Մայան ու ցույց է տալիս իր նկարած նկսրը։
֊Շատ գեղեցիկ է, Մայ, իսկ այդ ի՞նչ արև է,֊ հարցնում եմ ու մտածում, թե ինչ կլինի։
֊ Էդ արևը շորի վրայի նկարն է, սիրուն է չէ՞։