Рубрика: ՈՒրախ խոհանոց, Տեխնոլոգիա, Դդմածես

Կոնֆետ դդումիկները

Չուպա չուպսով դդումիկներն ուրախ ու հետաքրքիր դարձրեցին քոլեջիկների օրը։

Սկզբում գունավոր թղթերից ընտրեցինք դդումի գույներով թղթերը, հետո երեխաները մեծ հաճույքով սկսեցին ճմրթել այդ թղթերը՝ զարգացնելով ձեռքի, մատների մկաներն ու մանր մոտորիկան։ Հետո թղթերով փաթաթեցինք չուպա չուպսերն ու տերև ամրացրեցինք։ Աշխատանքն ուրախ ու հետաքրքիր էր, ու ես այնքան տարվեցի երեխաների խաղով, աշխատանքով, բլբլոցով, որ մոռացա աշխատանքի ընթացքը նկարեմ։