Рубрика: ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ, Խաղարան

Ազգային, մանկական խաղեր

Ազգային, մանկական մոռացված խաղերը առաջին հայացքից կարծես թե, պարզ, սովորակսն խաղեր են։ Սակայն, երբ սկսում ես ուսումնասիրել, բացահայտում ես,որ շատ խնդիրներ լուծող խաղեր են։

Ափ ու բռունցք, Ափ ու պտղունց, Մամի֊մամի

Մատիկախաղերը զարգացնում է ձեռքի, մատերի մկանները, հաջորդական արագ շարժումների հմտությունը, հանում են լարվածությունը, հագնածությունը, խաղացողները միաժամանակ կարողանում են հետևել և՛ իրենց, և՛ խաղընկերոջ խաղին, որն էլ իր հերթին զարգացնում է նրանց ուշադրությունը։

  • Ափ ու բռունցք

Մրցողները ձախ ձեռքը բռունցք են անում և դեպի վեր պարզած պահում: Աջ ձեռքը բաց վիճակում, մատերը վեր պարզած, հենում են /թեթև խփում/ ձախի բռունցքին: Ապա արագ փակելով աջ ափը, բաց են անում ձախ ձեռքը և խփում աջ բռունցքին:

  • Ափ ու պտղունց

Իրար դիմաց նստելով` խաղացողները մրցում են հետևյալ ձևով: Խաղացողը բաց է անում ձախ ափը և աջ ձեռքի մատները պտղունց անելով` հենում է ձախ ափամիջին: Հետո բացում է աջ ափը և ձախն է պտղունց անում ու հպում աջ ափամիջին անսխալ կարգով: Գործողությունը կատարվում է ակնթարթային արագությամբ մերթ մեկ, մերթ մյուս խաղացողի կողմից:

  • Մամի֊մամի, կրակ ունե՞ս

Խաղում են երկուսով: Խաղացողներից մեկը ձեռքերի մատները մի փոքր իրարից հեռացրած, ձեռքերի մատների ծայրերը պահում են իրար դիմաց և հպում իրար` պատկերելով թոնրի ձև: Մյուսը, ցուցամատը դնելով դիմացի խաղընկերոջ ճկույթների միացման տեղին, ասում է.
— Մամի – մամի, կրակ կտա՞ս:
— Ելի վերի թաղը (թարեքը, թառը):
Այսպես կրկնվում է` բարձրանալով մինչև ցուցամատ: Հասնելով ցուցամատին (թոնրի շրթին), ասում է.
— Մամի – մամի, կրակ ունե՞ս, կաթը բերեմ տաքացնեմ, հո շուն չկա՞:
— Չկա, չկա:
Խաղացողը ձեռքը` իբրև կաթ, իջեցնում է «թոնիրը»: Թոնիրը ցուցադրող երեխան արագ փակում է թոնիրը` ասելով.
— Հաֆ, հաֆ, հաֆ…

բ. Նույն խաղում են, վերջում ասելով.
— Հաց որ թխեմ` հո շուն չկա՞:
— Չկա, չկա:
«Հաց թխողը» ծափ է տալիս և աջ ձեռքով «հացը խփում» թոնրի աջ շրթին: Նույնը կատարում է` խփելով ձախ շրթին: «Թոնիրը», որսալով հարմար պահ, արագ փակվում է` բռնելով խաղացողի ձեռքը և ասում.
-Հաֆ, հաֆ, հաֆ:

  • Աքլորակռիվ

Խաղում են երկու հոգով։ Խաղացողները ձեռքերը խաչում են թիկունքին, բարձրացնում են ձախ(աջ) ոտքը։ Մեկ ոտքով ցատկելով մոտենում են մրցակցին և ուսով հարվածում են իրար։ Ում թևերը առաջ եկավ, երկրորդ ոտքը գետնին դրեց կամ ընկավ՝ նա էլ պարտվում է։

  • Գոմշակռիվ

Խաղում են երկու հոգով։ Մասնակիցները կանգնում են շրջանի մեջ՝ դեմ դիմաց, բռում են դիմացինի թևերից ու սկսում են հրել միմյանց։ Հրում են այնքան, մինչև դիմացինը դուրս կգա շրջանից։

  • Պարանքաշոցի

Խաղը խաղում են երկու խմբով։ Խմբերից յուրաքանչյուրը բռնում է պարանի մի ծայրից ու սկսում են քաշել։ Հաղթում է այն խումբը, որի մասնակիցները պարանը քաշելով՝ մյուս խմբի անդամներին հասցնում է նշված սահմանին։

  • Աչքկապոցի

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

  • Զիլինա

Երեխաները կլոր շրջան են կազմում, իրար ձեռք բռնած` սկսում են պտտվել: Պտտվելու ընթացքում երգում են «Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա»։ Երբ լսում են «հոպ -զիլինան» պետք է միանգամից բոլորը կքանստեն` առանց ձեռքերը բաց թողնելու: Այն երեխան, ով չի հասցնում կքանստել, անցնում, նստում է շրջանի մեջտեղում, իսկ մյուսները շարունակում են խաղը, մինչև շրջանում կմնա երեք երեխա:

Զիլինա, զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա։

  • Փուչիկ

Երեխաները շրջան են կազմում, փչելով մոտենում են իրար ու սկսում են երգել.

Դե փչվիր իմ փուչիկ, որ չմնաս դու պստիկ,

Փուչիկ դու շատ չփչվես, թե չէ հանկարծ կպայթես,

Իմ փուչիկը մեծացավ, մի մեծ շրջան նա դարձավ,

Փուչիկ, դու շատ չփչվես, թե չէ հանկարծ կպայթես։

Վերջին բառի ժամանակ երեխաները թողնում են ձեռքերը և ցատկելով կքանստում։

  • Խնոցի֊հարոցի

Երկու երեխա կանգնեւմ են դեմ դիմաց, բռնում են միմյանց ձեռքերը և ետ առաջ գնալով՝ խնոցիի ասիկներն են արտասանում, երգում։

Հարի-հարի խնոցի,
Մեջդ` բարի, խնոցի,
Ունկդ` բարակ, խնոցի,
Մեջդ` կարագ, խնոցի:
Խնոցի, հարոցի,
Կարագը` քեզ,
Թանը` մեզ:

  • Հաշվերգեր

Հաշվերգերը երգում են խաղն սկսելուց առաջ։ Երգի վերջին բառը ում մոտ ավարտվում է, նա էլ փակում է աչքերը, կամ բնոցի խաղալիս բռնողն է լինում։

Մենք մի քիչ ձևափոխեցինք խաղը, և ում մոտ ավարտվում էր հաշվերգը՝ նա դուրս էր գալիս շրջանից։

1.Ըստում, ընդում, Դեղին դդում, Գցեմ, բռնեմ, Գտնեմ ուտեմ, Պապոնց տանը Տիտիկ անեմ: 2.Կոպալ, կոպալ, Իփլի կոպալ, Հերասա, Մերասա, Մերսա թալեց, Դուս թալեց:

Աղբյուրը՝ Պարտեզ ամսագիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s