Рубрика: Ձմեռային պարտեզ, Խաղարան

Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս

Ձյուն, ձյուն ու էլի ձյուն։ Այս տարի ձյան տեղումները շատ քիչ են, իսկ քոլեջիկները սրտատրոփ սպասում են ձյան տեղումներին։ Այսօր առավոտից դրսում էինք, էլ նախավարժանք ու սահնակ, էլ ձնագնիկ ու ձնաթաթախ։

Երեխաները վայելեցին ձմեռային պարտեզն իր ողջ հմայքով, հոգնեցին ու թրջվեցին։

Իսկ մինչ նրանք ճաշում էին, խմբասենյակը տաքացնող մարտկոցները ծանրաբեռնել էին նրանց գույնզգույն ձեռնոցներով ու գլխարկներով, գուլպաներով ու զուգագուլպաներով։

Հրաշք է ձմեռը ձյունով, ցրտով ու երեխաների գոհ դեմքերով՝ կարմիր թուշիկներով ու քիթիկներով։