Рубрика: ՈՒրախ խոհանոց, Վերապատրաստումներ

Համով֊հոտով, երգով֊պարով Ասիլ֊Վասիլ

Ամանորի Կլոր գաթա կամ Տարեհաց, ինչպես նաև այլ հացիկներ թխում էին գուշակություններ անելու նպատակով։ Այդ հացիկներց մեկն էլ «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ» է:

Այս թխվածքաբլիթը մարդուկի ձև ունի և ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում են չամիչ: Եվ եթե այն թխելու ժամանակ չամիչն ուռում է, լավ նշան է՝ տարին առատ է լինելու ու բարեհաջող։ Ծիսական այս տիկնիկները թխվում են Ամանորն ընդառաջ, իսկ մենք էլ չխախտելով ազգային սովորություններն՝ այսօր վերապատրաստվողների հետ պատրաստեցինք և՛ Ասիլ֊Վասիլ, և՛ տարեհաց։ Պատրաստման ողջ ընթացքում մեզ ուղեկցում էր ազգային երգն ու պարը։

Это слайд-шоу требует JavaScript.

Այսպիսի գործունեությունները երեխաներին հնարավորություն են տալիս ուսումնասիրել ազգային խոհանոցը, ճանսչել ծիսական ուտեստները, ձեռք բերել խոհարարական հմտություններ։

Ասիլ֊Վասիլ թխվածքաբլիթի բաղադրատոմս

  • 2ձու
  • 1 սուրճի բաժակ ձիթայուղ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 200գր թթվասեր+1թ.գդ. սոդա
  • 2֊բաժակ ալյուր
  • ընկուզեղեն, ամիչ
  • գունավոր կոնֆետներ

Տարհացի բաղադրատոմս

  • 4 ձու
  • 1 սուրճի բաժակ հալած յուղ՝ շերտերի քսելու համար
  • 1 բաժակ շաքարավազ
  • 500 գր թթվասեր+1թ.գդ. սոդա
  • 1 կգ ալյուր
  • 200 գր կարագ
  • ընկույզ, ամիչ

Խորիզ

  • 200 գր յուղ
  • 200 գր շաքարավազ
  • 200 գր ալյուր
  • վանիլին
  • ընկույզ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s