Рубрика: Վերապատրաստումներ, Դեկուպաժի ուսուցում

Վերապատրաստման հետաքրքիր օր

Այսօր մեկնարկեց վերապատրաստման ութերորդ փուլը։

Վերապատրաստվողները շրջեցին քոլեջում, մանկապարտեզի խմբասենյակներում, հետո մասնակցեցին «Կարի արտադության տեխնոլոգիա» մեկամյա բաժնի հետ անցկացվող
«Դեկուպաժի ուսուցում» սեմինարին։ Սեմինարը շատ հետաքրքիր անցավ թէ՛ ուսանողների, թե վերապատրաստվողների համար։ Պատրաստեցինք ամանորյա խաղալիքներ, մոմակալներ ու ծաղկամաններ։

Այնուհետև միասին մասնակցեցինք «Տարեմուտը Թումանյանով և Կոմիտասով» Արևմտյան դպրոց պարտեզի իրականացրած նախագծին։

Հագեցած օրն էլ ամփոփեցինք կրթահամալիրի ամանորյա գույներով հագեցած Ագարակում։ Շրջեցինք Ագարակում, ջերմ միջավայրում ավելի մոտիկից ծանոթացանք վերապատրաստվողների հետ, լուսանկարվեցինք ու հրաժեշտ տվեցինք՝ վաղը հանդիպելու ակնկալիքով։