Рубрика: Ընտանեկան նախագիծ, Ծնողական ակունբ

Ստեղծում ենք գունեղ միջավայր

Նախագիծ՝ «Վերանորոգում, թարմացնում ենք խմբասենյակի պատերը»

Վայրը` Քոլեջ֊պարտեզ

Օրը, ` 7.12.2018

Ժամը՝ 12։00

Պատասխանատուներ և
մասնակիցներ`

Էլյա Գրիգորյան

Անի Մարտիրոսյան

Թերեզա Թումանյան

2֊4 տարեկանների ծնողներ

Նպատակը՝

Ծնողների հետ երեխաների համար ստեղծում ենք գունեղ միջավայր։

Բովանդակությունը`

Ձևավորելու, ներկելու ենք խմբասենյակի պատը։ Նախօրոք կստեղծենք էսքիզները, պատը կնախապատրաստենք ներկելու։ Ծնողների հետ կներկենք նախատեսված հատվածները՝ նախապես ընտրված գույներով։ Նախատեսում ենք ներկել կանաչի և դեղինի երանգներով։

Անհրաժեշտ պարագաներ`

Կանաչ և դեղին ներկեր, վրձիններ, հատակը ծածկելու համար պոլիէթիլեն, ինքնակպչուն՝ ներկրվող տարածքները սահմանագծելու համար։

Պատի էսքիզների օրինակներ

Նախագիծը ընտանեկան է, նախաձեռնել են ծնողները։