Рубрика: Աշխատանքային նախագիծ, Ատամհատիկի ծես

Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ 

«Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ

Դեկտեմբերի 10

Անցկացման վայրը՝

  • Սուրբ Երրորդություն եկեղեցի
  • Քոլեջ

Սկիզբը`17:15

  • 17:15-17:30. Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • 17:30-17:50. Քայլք դեպի Քոլեջ
  • 18:00. Քոլեջ`«Ատամհատիկ» տոնախմբություն

Մասնակիցներ`

2018-2019 թթ. ֆիզարձակուրդում գտնվող դասավանդող մայրիկներ, ծնողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ, հյուրեր:

Մուտքը`

  • Երաժշտության հնչյունների ներքո ատամհատիկի մասնակիցները`Սեբաստացիկները, ծնողների հետ ցուցահարթակ (պոդիում) են բարձրանում:
  • Էկրանին օրվա 2019թ. ծնվածների մասին պատմող ֆիլմն է:

«Ատամհատիկ» տոնախմբության ծրագիր

  • Ժամը` 18:00 հավաքվում ենք տոնական սրահում:
  • Կանգնում ենք երկու շրջանով` մեծ և փոքր, իրար մեջ:
  • Միասնական պար`«Թաշկինակներով պար»
  • Միասնական երգ`« Ավետիս » :
  • Միասնական երգ`«Զար զընգը»(ծափերով և դոփերով):
  • Միասնական ընթերցանություն`Ղ. Աղայան «Ատամ» (ծափերով և դոփերով):
  • Միասնական խաղ-թռնոցիներ
    Հա թռի, թռի, թռցնեմ,
    Չիր ու չամիչ կերցնեմ,
    Մեղր ու կարագ կերցնեմ,
    Աղբյուրի ջուր խմցնեմ
    Հա թռի, թռի, չուր ի լուս,
    Պապեն գիկա կենա դուս:
  • Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
    Փլավ կեփենք պուտուկներով,
    Գդալ չկա, շերեփ չկա,
    Մենք էլ կուտենք մատիկներով:
  • Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
    Չալ խնձորիկ, փշատիկ,
    Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
    Ծկլակտուց, ծկլամերիկ,
    Կուտ ուտի, կուտման ուտի,
    Ծակ շերեփով ծիկրակ անի:
  • Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր – պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:
  • Միասնական երգ՝«Գովենք-գովենք»
  • Միասնական երգ՝«Տիտոխիկ»
  • Խնոցի- ասերգ
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:
    Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

    Փեսեն էկավ՝ տեղ չկա,
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի:-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:

  • Կենտրոնում հղիներն են. շուրջպար՝ կրթահամալիրի աշխատողներով`«Բուլուլ»

«Ատամհատիկ» տոնախմբության մարզական ստուգատես

  • Էկրանին պտտվում են ատամհատիկի լուսանկարները:
  • Տոնական սրահից գնացքը ուղևորվում է մարմնամարզական սրահ:«Արև, արև, դուրս արի»
    երգի ուղեկցությամբ սեբաստացի մայրիկները և նրանց բալիկ-ատամհատիկները դառնում են գնացք, դասավանդողները և մյուս մասնակիցները` կամրջակներ: Սեբաստացի ատամհատիկներն անցնում են կամրջակի տակով, որից հետո բաժանվում ենք խմբերի:
  • Գլուխկոնխիների շքերթ
  • 1-ին խումբ`ռոդարիական- խաղ`«Չոչ անող սեբաստացիները»: Ատամհատիկներն իրենց մայրիկների հետ սկսում են չոչ անել մարզական գորգին:
  • 2-խումբ՝ Մասնակիցները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու և ասում բարեմաղթանքներ: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:
  • 3-խումբ`«Դպրոցը բաց արվեստանոց». միասնական տեխնոլոգիական պլեներ` նվեր մեր ձեռքերով:

Մարզագույք` մարզական գորգ, օղակներ

Հյուրասիրություն՝

  • Փոխինդ, հալվա, գաթաներ, աղանձ, որոնք հետաքրքիր ձևավորված են.
  • Ընկույզներից վզնոցներ՝ յուրաքանչյուրից կախված բառ-մաղթանք, բարեմաղթանք, շնորհավորանք, օրհնանք:
  • Տարոսիկների հանձնում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s