Рубрика: Հեքիաթներ և ոտանավորներ

Ատամհատիկի խաղ֊ասիկներ

  • Միասնական երգ`« Ավետիս » :

Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

  • Միասնական ընթերցանություն`

Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

  • Միասնական խաղ ատամհատիկ

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

  • Միասնական երգ՝ «Գովենք-գովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— ……-ի ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ի ատամ գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1. ….-ը կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ին հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2. ….-ը կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ին հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

3. …ի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ի գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

4. …-ի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ի սալոր կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

  • Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Չիր ու չամիչ ենք բերե,
Յուղ ու մեղր ենք բերե:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s