Рубрика: Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ամփոփում ենք նոյեմբերը, աշունը։ Ամսվա ընթացքում իրականացրել ենք շատ ուրախ ու հետաքրքիր գործունեություններ ու ծեսեր։

Սեբաստացու օրերն ամփոփվեցին ավանդական դարձած հարիսայի ծեսով։ Երեխաները շատ հետևողական էին իրենց գործին։ Նախ ծնողներին ուղարկեցին հրավեր֊ձայնաուղերձ՝ Ջա՜ն, հարիսա ենք ուտելու, ապա՝ Այցելեցին քոլեջում գործող գինու դպրոց և համոզվեցին, որ իրենց ճզմած խաղողը գինի է դարձել, և հարիսայի ծեսին ծնողները կարող են համտեսել։ Ի՞նչ ուրախ ծես, առանց Նոյի պատրաստած համով հայկական գաթայի, Սոնայի մայրիկի օգնությամբ էլ պատրաստեցինք պանրով փաթաթուկներ։

Այնուհետև իրականացրեցինք հարիսայի ծեսը՝ Հար, հար, հարիսա, ընթացքում ծնողները համտեսեցին, գնեցին երեխաների պատրաստած թթուն, իսկ մենք էլ երռխաների հետ գնացինք խանութ և հավաքված գումարովգնեցինք սպորտային գույք՝ գնդակներ և օղակներ։

Կատարել ենք տեխնոլոգիական աշխատանքներ, այլընտրանքային նկարչության,սովորել ենք երգեր ու թռնոցիներ, բացահայտել ենք համեղ խոհանոցը։

Թաթիկներ ու լուսանկարներ

Ծննդյան բացիկներ

Ինքնաշեն խաղ՝ միրգ֊բանջարեղեն

Աշնանային գունեղ տերևներ

Տրամաբանական խաղ

Ուրախ թռնոցի

Մարզական խաղերը, ռոդարիական խաղերը, երեխաների ստեղծած, հորինած խաղերն ու զբոսանքներն զբաղեցնում են մեր հագեցած օրվա գերակշիռ մասը։

Գնդակն ու թղթե գլանակը

Ռոդարիական խաղատոն

Տարածության մեջ արագ կողմնորոշվելու խաղ

Սովորում ու վերհիշում ենք գույները

Գլուխկոնծիների շքերթ

Տերևաթափ

Հետաքրքիր ուսումնական ճամփորդություն իրականացրեցինք դեպի կրթահամալիրի ագարակ, խանամեցինք, թթուդրիկից ավելացած բանջարեղենով կերակրեցինք ձիերին և ձիավարեցինք։

Բարի օր, Ագարա՜կ

Վերապատրաստման յոթերորդ փուլն էլ անցավ հագեցած խաղերով, երգ ու պարով, տեխնոլոգիական աշխատանքներով։

Վերապատրաստման հագեցած օր

Դաստիարակի օրագիր

Մի ճաշիկի պատմություն

Բլբլում է Անահիտը

Հետաքրքիր ծնունդ֊ներկայացում

Ա՛յ, այսպիսի լավ ծնունդ

Վահագնի ծննդյան մե՜ծ տորթը

Մասնակցել եմ հետևյալ սեմինարներին՝

  • Լալա Մնեյան

,,Տիկնիկագործություն, թաղիքագործություն,,

  • Կատարժինա Սանակ, Լուի Փոիսո»

Կրկես և պլաստիկ թատրոն»

  • Լիլիթ Սահակյան

«Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ»

  • Մարինե Մկրտչյան, Սեդա Թևանյան

«Երաժշտական պարապմունք. ծննդյան ծես»

Ունկնդրել եմ՝

  • Սուրբ Սարգիս եկեղեցում «Հոգևոր Հայաստան» խորագրով սեբաստացի երգչախմբի ելույթը
  • Կամերային երգչախմբի՝ «Կոմիտասը մենք ենք» խորագրով համերգը։ Գեղ. ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան

Իմ հոդվածը դպիրում՝

Խաղողածես նորամուտը նախակրթարանում

Եվ անգլերեն տարբերակը

Օշո «Որոշումը նշանավորում է մարդու ծնունդը»