Рубрика: Վերապատրաստումներ, Տեխնոլոգիա, Երգարան, Խաղարան

Վերապատրաստման հագեցած օր

Վերապատրաստման յոթերորդ փուլն էլ անցավ հագեցած խաղերով, երգ ու պարով, տեխնոլոգիական աշխատանքներով։

Օրն սկսեցինք ուրախ, գունավոր, ռոդարական խաղերով։

  • Խաղի նպատակն է զարգացնել ուշադրությունը, տարածության մեջ արագ կողմնորոշման կարողությունը։
  • Խաղի նպատակն էր զարգացնել հիշողուրյունը՝ սովորել, վերհիշել գույները, ոտանավորները, լսել ու ճիշտ կատարել հրահանգները։
  • Խաղի նպատակն էր զարգացնել վստահությունը ընկերոջ հանդեպ, սովորել խաղալ զույգերով, սովորել օգնել ընկերոջը։

Խաղերից հետո պատրաստեցինք ծննդյան գեղեցիկ բացիկներ։ Նպատակն էր, որ երեխաները ձեռք բերեն մկրատով աշխատելու հմտություն, սովորեն կտրել նախատեսված հատվածները, թեք, ալիքավոր, ուղիղ գծերը, իրենց ձեռքերով պատրաստեն գեղեցիկ բացիկներ։

Օրն ավարտեցինք ուրախ ու տրամադրող երգուսուցումով և պարուսուցումով։