Рубрика: Աշնանային պարտեզ, Ես և շրջակա միջավայր

Բարի օր, Ագարակ

Երեխաների հետ այնքան էինք խոսել Ագարակի, Ագարակ գնալու միասին, որ անհամբեր սպասում էին այդ օրվան։

Քնից անմիջապես հետո երեխաները սկսեցին հավաքել, դասավորել իրենց ճամփորդական պայուսակները(ջուր, թաց և չոր անձեռոցիկներ, թխվածքաբլիթ, խնձոր և կոնֆետ)։ Ընթաքում մեզ միացան նաև հայրիկ֊մայրիկ֊տատիկները։ Երեխաների պատրաստած թթվից նվեր տարանք ագարակի մեր ընկերներին, իսկ թթուդրիկից ավելացված բանջարեղենն էլ վերցրեցինք ագարակի բնակիչների՝ ձիուկների, սագիկնեի համար։

Ճանապարհը երկար էր, բայց շատ գեղեցիկ ու հետաքրքիր։ Քայլքի ընթացում երեխաները երգեցին, արտասանեցին, ուսումնասիրեցին գարնան գույներն ու տերևների երանգները։ Երեխաները շատ հավանեցին վերգետնյա անցումը։ Նրանք ուրախ֊ուրախ վերևից նայում էին անցնող մեքենաներին ու բացականչում.

֊Ոնց որ սալմայլոտի մեջից նայեմ ավտոներին։

֊Տեսաք, ավտոները ոտքերիս տակով են անցնում,֊ հետաքրքիր բացահայտում արեց Սոնան։

Հասանք Ագարակ, երեխաները կերան իրենց հետճաշիկը։

Կերակրեցին ձիուկներին ու սագիկներին, իսկ վերջում՝ ուրախ ու անվախ ձիավարություն։