Рубрика: Աշխատանքային նախագիծ

Ճամփորդություն դեպի կրթահամալիրի Ագարակ Ուսումնական նախագիծ

2֊4տարեկանների ուսումնական ճամփորդություն դեպի կրթակամալիրի ագարակ։

15։00 երեխաները քնից արթնանում են, հագնվում, պատրաստում են ճամփորդական պայուսակները։

Երեխաների պայուսակի մեջ պետք է լինի

  • մեկ շիշ ջուր,
  • թաց և չոր անձեռոցիկներ,
  • մեր օրվա ետճաշիկը՝ թխվածքաբլիթներն ու մրգերը։

Իմ պայուսակի մեջ պետք է լինի

  • Առաջին օգնության արկղիկը,
  • Թթուդրիկից ավելացած բանջարեղենը
  • Լրացուցիչ անձեռոցիկներ
  • Պոլիէթիլենային տոպրակներ

15:15 -16.00

  • Ուրախ երգելով ու արտասանելով քայլում ենք դեպի Ագարակ

16:00-17.00

  • Հետճաշիկ Ագարակում

  • Ջան, ջան, ջան աշուն է՝ ուսումնասիրում ենք ծառերի, թփերի, տերևների գույները, համեմատում կանաչ և չորացած խոտերը
  • Կերակրում և խնամում ենք ձիերին, ձիավարություն