Рубрика: ՈՒրախ խոհանոց, Ծեսեր

Ջա՜ն, թթուդրիկ է

Հըմմմմ, ի՜նչ համեղ թթու է դառնալու…

Առավոտ շուտ քոլեջում եռուզեռ էր. և՛ մեծերը, և՛ փոքրերը պատրաստվում էին թթուդրիկի։

Նախօրեին երեխաները գնացել էին գնումների։

Հետաքրքիր անակնկալով պարտեզ եկան Նոյն ու մայրիկը՝ բանջարեղենի շատ գեղեցիկ զամբյուղ էին բերել։

Բանջարեղենով ու տարազով շատ գեղեցիկ ու գունավոր ֆոտոշարք ստացվեց։

Այնուհետև սկսվեց մեր թթուդրիկը։ Ազգային պարը, երգը, երաժշտությունը, տարազները ամեն ինչ տրամադրող էին։ Երեխաները մի լավ պարեցին, բանջարեղենները համտեսեցին, վերջում էլ թթուն դրեցին։

Հիմա էլ անհամբեր սպասում ենք, որ բանջարեղենները թթվեն, համեղ թթու ստացվի ու հարիսայի օրը հյուրասիրենք ծնողներին։