Օշո «Որոշումը նշանավորում է մարդու ծնունդը»

Այնքան լավ ու ճիշտ էր գրված, որ կարծես թե, ավելացնելու ոչինչ չկա։ Մարդն է տերը իր ապագայի։ Նրա ինքնուրույն կայացրած որոշումից է կախված ապագան։

Իմ կարծիքն է, որ երեխային ծնված օրվանից պիտի սովորեցնել ինքնուրույնության.

  • ինքնուրույն մարդը որոշում կայացնողն է,
  • ինքնուրույն մարդը իր որոշումն իրականացնողն է,
  • ինքնուրույն մարդը վճռական է,
  • ինքնուրույն մարդը գիտակցում է, որ անհատ է,
  • ինքնուրույն մարդն ունի իր Ես֊ը,
  • ինքնուրույն մարդը կարողանում է պաշտպանել իրեն։

Աշխատանքի բերումով շփվում եմ շատ երեխաների հետ, ու առաջին հանդիպումից միանգամից երևում է երեխան ինքնուրու՞յն է, թե ոչ, որոշում կայացնո՞ղ է, թե ոչ։ Երեխային փոքր հասակից պետք է թույլ տալ փոքրիկ որոշումներ կայացնել՝ ընտրել հագուստ, կոշիկ, սանրվածք, ուտելիքի հերթականություն, խաղի տեսակ, ում հետ խաղա, կամ չխաղա, եթե չի ուզում խաղալիքը որևէ մեկին տալ՝ չստիպել, որովհետև դա նրա ընտրությունն է։ Եվ առհասարակ, զրուցելն ու պարտադրելը լրիվ տարբեր հարթակներ են։

  • Չպարտադրել՝ չի նշանակում չդաստիարակել, երեխայով չզբաղվել։
  • Չպարտադրել՝ նշանակում է երեխային ազատ թողնել իր ընտրության մեջ, միջամտել աննկատ։

Որոշում կայացնող ու իրականացնող անհատը առողջ հասարակության գրավականն է։

Запись опубликована в рубрике ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՕՐԱԳԻՐ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s