Նոյը տանը զրուցում ու կիսվում է մտքերով մայրիկի հետ։
֊Ես ուզում եմ Լանայի հետ ամուսնանամ, ու որ բալիկ ունենամ, ընկեր Էլյայի խումբ տանեմ։
***
Հիշու՞մ եք մեր փոքրիկ դերձակներին։ Այդ գործունեության ժամանակ Նոյը կիսաշրջաղգեստ էր կտրել ու խնմաքով ծալել ու դրել էր պայուսակի մեջ։ Պարզվում է նա մինչև հիմա պահել է այդ կտորը։ Այսօր՝ գրեթե մեկ ամիս անց, ասում է.
֊Ես շա՜տ եմ ուզում քույրիկ ունենամ, որ իմ կարած յուբկան հագցնեմ։
***
֊Աղջկաս անունը Սեդա եմ դնելու,֊ասում է Նոյը։
֊Իսկ ու՞մ անունն է,֊ հարցնում եմ նրան։
֊Չգիտեմ, ապերս է ասել, որ Սեդա դնեմ։