Թատերական օր վերապատրաստվողների հետ

Այսօր մեկնարկեց վերապատրաստման 6֊րդ փուլը։

Ամբողջ օրվա ընթացքում մեզ հետ էին՝

Կենտրոն վարչական շրջան.«Երևանի թիվ 15 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ից Մանե Ղազարյանն ու Անահիտ Ավդալյանը

Բազմասենսորային Զարգացման Կենտրոնից Ալինա Արզումանյանը և

«Արտաշատի թիվ 5 մանկապարտեզ»ՀՈԱԿ-ից Մարիամ Զաքարյանը։

Նրանք միանգամից ներգրավվեցին մեր առօրյային։ Միասին խաղացինք մեր փոքրիկ գնդակներով խաղը, նախաճաշեցինք, այնուհետև մեր քոլեջիկները ներկայացրեցին ,,Պապն ու շաղգամը,, ոտիկաթատրոնը։

Հետո վերապատրաստվողների հետ տիկնիկային ներկայոցում խաղացինք՝ Շունն ու կատուն և Ճամփորդները։

Տեխնոլոգիական աշխատանք էլ կատարեցինք ու կավի վրա գեղեցիկ աշնանային տերևներ ծեփեցինք։

Հետո միասին գնացինք մեր քոլեջի խաղողի և գինու դպրոցի մառան, որտեղ եռում էր աշխատանքը՝ մի կողմում կախում էին խաղողները, մյուս կողմում ճզմում էին կարմիր խաղողը, մի տեղ հատիկահան էին անում խաղողը, քիչ այն կողմ մեծ տակառների մեջ լցնում էին խաղողի հյութը։

Լուսանկարները՝ Նելի Արղությանի

Քնից առաջ էլ միլավ երգեցինք ընկեր Մարինեի հետ, ճաշեցինք և երեխաները պատրաստվեցին քնելու, իսկ դաստիարակներն ու վերապատրաստվողները մասնակցեցին երգի֊պարի սեմինարին, որը ընկեր Մարինեն շատ ուսուցողական ու հետաքրքիր անցկացրեց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s