Рубрика: Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական տարվա առաջին ամիսը հագեցած էր հետաքրքիր գործունեություններով ու խաղերով, նոր ծանոթություններով ։

Առաջին շաբաթը սկսեցինք ուրախ բարի լույսով։ Թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին շատ ոգևորեց մեր ողջունելու՝ բարևի ձևն ընտրելու պատուհանի տարբերակը։

,,Նոր սեբաստացի,, նախագիծը մեր նոր ընկերների մասին է։ Մեկ օրվա ընթացքում փորձում ենք բացահայտել նոր քոլեջիկներին՝ նախասիրությունները, սիրելի խաղերը, սնվելն ու քնելը։

Մարկն ու Վահագնը

Սեբաստացի Նոյը

Մեր ընկեր Մարկը

Նոր սեբաստացի Հրաչը

,,Իմ խաղալիքը,, նախագիծը շատ հետաքրքիր է իր սկզբունքով։ Նախ, երեխան պարտեզ է բերում իր սիրելի տրամաբանական, զարգացնող խաղալիքը և խաղում են ընկերների հետ՝ զարգացնելով ընկերասիրությունը։ Տրամաբանական խաղալիքները զարգացնում են տրամաբանությունը, արագ կողմնորոշվելու, թիմով աշխատելու, փոքրիկ ,,դժվարությունները,, միասին հաղթահարելու կարողությունները։

Իմ խաղալիքը

Մեր նոր խաղալիքները

,,Աշնանային լողափ,, նախագծի շրջանակներում, մեր պարտեզի լողափում ամեն օր հետաքրքիր խաղեր կազմակերպեցինք՝

Մուկ ու կատու,

Փուչիկներով ուրախ խաղ

Սովորում ենք պարան ցատկել

Բույսերի ու ծաղիկների ուսումնասիրություն

Միջավայրի խնամք

Խմբասենյակի խաղերն էլ հետաքրքիր և ուսուցողական էին

Լույս ու ստվերի ուսումնասիրություն

Կշեռքն ու չափումները

Ուսումնասիրում և համտեսում ենք եգիպտացորենը

Քոլջիկ դերձակները

Ինքնսշեն լաբիրինթ

Նախավարժանք կենդանիների շարժումներով ու ձայներով

Չափումներ ոտքերով ու ձեռքերով

Ուրախ խաղ՝ գնդակով ու սավանով

Ընկեր Մարինեի հետ սկսեցինք սովորել

Կոմիտասի մանկական երգերը

Կոմիտասի երգերն ու ուրախ քոլեջ֊պարտեզը

Հ.Թումանյանի ,,Ծիտը,, հեքիաթն էլ պատմեցինք ու սկսեցինք Պատրաստվել մատիկաթատրոնինի։

Դաստիարակի օրագիր

Գունավոր ծովերի գաղտնիքները

Ծաղիկն ու տերևը

Հրաչի հետաքրքիր մտքերը

Ինքնուրույն կազմակերպված խաղ

Հրաչի քունը

Ամսվա ընթացքում կատարել ենք շատ հետաքրքիր տեխնոլոգիական, այլընտրանքային նկարչության աշխատանքներ, ինքնաշեն խաղալիքներ, շնչառական, մարզական ու հետաքրքիր խաղեր։

Սովորում ենք ձեռքի մատերը

Գունավոր պղպջակափչիկ

Բիզ֊բիզ մազիկներ

Գրտնակն ու ներկերը

Ապակենկարչություն

Ավազանկարչություն

Կավ, կորիզներ, աշնանային մրգեր

Հեծանվավարություն

Գունավոր թրթուրիկ

Գունավոր թաթիկներ

Գունավոր թղթե գորգ

Կոմիտասի

Հնգօրյա վերապատրաստման երկրորդ օրը քոլեջում էր և Ծովինարի հետ հետաորքիր գործունեություններ իրականացրեցինք։

Վերապատրաստվողների հետ այցելեցինք ագարակ և ծանոթացանք ձիերի խնամքի գործիքներն օգտագործելու հմտություններին։

Արիսի ծննդյան ծեսը շատ ուրախ ու հետաքրքիր էր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s