Рубрика: Դեկուպաժի ուսուցում, Դիպլոմային աշխատանքի փաթեթներ

Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Էլյա Գրիգորյան

«Դեկուպաժ»

«Գեղարվեստական ձևավորում և դիզայն»

Ղեկավար՝ Թերեզա Թումանյան

Երևան 2019թ.

Դեկուպաժ (ֆր՝ de՛couper կտրել) տարբեր իրերի վրա կիրառվող դեկորատիվ տեխնիկա, որի հիմքում կտրած նկարի, պատկերի համադրումն է առարկայի հետ, որը մշակվում է լաքով՝ երկարակեցությունն ապահովելու համար։

Դեկուպաժի ակունքները սկիզբ են առնում միջնադարից։ Որպես արվեստի ճյուղ առաջին անգամ հիշատակվում է XV դարում՝ Չինաստանում, որտեղ կտրտած նկարներով ձևավորել են կահույքը։ Արվեստի այս ճյուղը զարգացման գագաթնակետին հասել է XVIIդարում՝ Եվրոպայում։ Վենետիկյան վարպետները չինական կամ ճապոնական ոճի նկարներ էին կտրում, սոսնձում կահույքին և այն պատում 30֊40 շերտ լաքով։ Այսպիսի ապլիկացիայի, տեխնիկայի շնորհիվ վարպետները կարողանում էին կահուքի վրա ընդօրինակել թանկագին արևելյան պատկերները, որոնք և՛ էժան էին ստացվում, և՛ մեծ պահանջարկ ունեին։

Հետագայում այս արվեստը Իտալիայում հայտնի դարձավ որպես Arte povera («աղքատների արվեստը»):

Դեկուպաժի տեխնիկան ունի շարունակական պատմություն և դրանով տարված ու հետաքրքրված են եղել Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան, Մադամ դե Պոմպիդուրը, Լորդ Բայրոնը։

Դեկուպաժի տեխնիկայի տարբերակներ հանդիպում է նաև ռուսական իկոնաներում։ Տեխնիկան կոչվել է դիմակ, որովհետև այն օգտագործվել է միայն սրբապատկերի դեմքի հատվածում, և կիրառվել է փայտե կամ կաշվե հիմքի վրա:

Այս դեկորատիվ տեխնիկան բաղկացած է տարբեր նյութերից (փայտ, կաշվե իրեր, գործվածքներ, թուղթ եւ այլն), որոնք այնուհետեւ սոսնձված կամ այլ կերպ կցվում են տարբեր մակերեսներին: Նման տեխնիկան մինչեւ 17-րդ դարը Ռուսաստանում հայտնի չէր, այն ներմուծվեց ռուսական արվեստի պատմության մեջ արեւմտյան արվեստագետների կողմից։ Արվեստի այս ճյուղը այսօր կրկին դարձել է նորաձեւ եւ լայն տարածում է ստացել տարբեր երկրներում։ Այն կիրառվում է պայուսակներ, գլխարկներ, սկուտեղներ, տոնածառի զարդեր, մոմեր, զարդատուփեր, ինչպես նաեւ հագուստի եւ նորաձեւության պարագաներ պատրաստելու ժամանակ:

Այժմ ավանդական տեխնիկային ավելացել է նաև անձեռոցիկներից ու կտորներից դեկուպաժը, կիրառվում են նաև համակարգչային նորարարական ծրագրերով ստեղծված եռաչափ պատկերներով, ինչպես նաեւ տպագրված կամ պատճենահանված պատկերների տարբեր բովանդակությամբ աշխատանքներ։

Գեղարվեստական, ծավալային դեկուպաժը ստեղծագործողին հնարավորություն է տալիս զարգացնել անսահման երևակայությունն ու ստեղծագործելու կարողությունը:

Դեկուպաժն իմ նախասիրություններից է։ Ես այն կատարում եմ անձեռոցիկներով։ Նախ պետք է ընտրել լավ որակի անձեռոցիկներ, որոնց հետ աշխատելու ընթացքում գույները չեն խառնվում և չեն պատռվում։

Մոմի վրա դեկուպաժ
Այս աշխատանքն իրականացվում է տաք գդալի կամ փոքրիկ ճամփորդական արդուկի օգնությամբ։

Գդալը փոսիկի կողմից պահել այրվող մոմի վրա, տաքանալուց հետո հակառակ կողմով զգուշությամբ սահեցնել մոմի վրա դրված անձեռոցիկի վրայով։Մոմը հալվում է և անձեռոցիկը մնում է մոմի բարակ շերտի տակ։

Շշի վրա դեկուպաժ

Շիշը լվանալ, հեռացնել պիտակները, մաքրել սպիրտով (յուղազրկել), սպունգի օգնությամբ 2֊3 շերտով ներկել ակրիլի ներկերով (յուրաքանչյուր շերտից հետո չորացնել), անձեռոցիկի շերտը էմուլսիա (ПВА) սոսինձի օգնությամբ սոսնձել շշին, չորացնել, մշակել նկարի, պատկերի եզրերը և լաքապատե։

Փայտի վրա դեկուպաժ

Շշի վրա աշխատելու տեխնիկայի նման, մշակում ենք փայտի մակերեսը՝ փայտը հարթեցրել եմ, ներկել, անձեռոցիկը սոսնձի օգնությամբ ամրացրել եմ փայտի վրա և լաքապատել։ Մկրտության համար գեղեցիկ հավաքածու է ստացվել։

Քարի, գիպսի վրա դեկուպաժ

Անշունչ, անտեսք քարերի ու կաղապարների մեջ լցրած գիպսի վրա կատարված աշխատանքները շատ գեղեցիկ ու անսպասելի նվեր կարող են լինել սիրելի մարդկանց համար։

Հագուստի վրա դեկուպաժ

Հագուստի համար նախատեսված պատկերներ, որոնք ամրանում են կտորին հատուկ սոսնձի և արդուկի օգնությամբ, եզրերը մշակվում է տեքստիլի համար նախատեսված ակրիլի ներկերով, լվանալիս չեն ձևափոխվում և չեն վնասվում։պ

Հուշանվերներ

Այսօր՝ շուկայի բազմազանության մեջ, դժվար է հետաքրքիր նվեր գտնել, որ չկրկնվի, որ հետաքրքիր լինի։ Այս նպատակով կազմակերպել եմ ծնողական սեմինար՝ պարտեզի 2֊4 տարեկանների ծնողների հետ և վարպետության դաս,,Կարի արտադրության տեխնոլոգիա,, բաժնի ուսանողների հետ։ Նպատակս էր, շրջակա միջավայրի թափոններն օգտագործելով՝ ստանալ գեղեցիկ, չկրկնվող հուշանվերներ։

Գրականություն

Патриция Наве Черутти. Декупаж. Декоративная отделка предметов интерьера, посуды, аксессуаров ISBN 978-5-366-00110-6, ISBN 88-451-8115-4

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s