17.06 ֊ 21.06 աշխատանքային շաբաթվա նախագիծ

  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի՝

Փուչիկներով ջրային խաղեր։

  • Երեքշաբթի՝
    Այցելություն Ագարակ։ Մեզ հետ վերցնում ենք միրգ, բանջարեղենի մնացորդները, որպեսզի կերակրենք կենդանիներին։

  • Չորեքշաբթի՝
    Ուրախ խոհանոց՝ միրգ֊ բանջարեղենով կերպարների պատրաստում։

  • Հինգշաբթի՝
  • Այլընտրանքային նկարչություն աղով ու գուաշով։
  • Ուրբաթ՝
  • Խաղում ենք ցեխով, ջրով, ավազով, ցեխոտ տոտիկ֊ձեռիկների ցուցադրություն։
  • Այլընտրանքային նկարչություն աղով ու գուաշով։
  • Ուրբաթ՝
  • Խաղում ենք ցեխով, ջրով, ավազով, ցեխոտ տոտիկ֊ձեռիկների ցուցադրություն։

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե, ձիուկ, հո՛պ,
Քարեն վեր, դարեն վեր,
Սիրուն ձիուկ, դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հոպ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր, մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ, իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռու՛, պռու՛, պռու՛,
Այժմ կեցիր դու,
Ու արի, կեր գարի,
Գիրուկ ձիուկ քաջարի.
Պռու՛, պռու՛, պռու՛,
Դու՛, դու՛, դու՛:

  • Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

  • Ջրային ասիկ

Ասեմ, չասեմ,

Լավ բան ասեմ,

Քթիդ խփեմ,
Քեզի խաբեմ:
Բան ասեմ,
Բամբակ ասեմ,
Քնթիդ խփեմ,
Ջա՜ն, ջա՜ն ասեմ։

    • Ջրային հեքիաթ

Երեխաների հետ հորինում ենք հեքիաթ ջրի մասին։

  • Բակային խաղ

Զիլինա
Երեխաները կլոր շրջան են կազմում, իրար ձեռք բռնած` սկսում են պտտվել: Պտտվելու ընթացքում երգում են «Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա»Երբ լսում են «հոպ -զիլինան» պետք է միանգամից բոլորը կքանստեն` առանց ձեռքերը բաց թողնելու: Այն երեխան, ով չի հասցնում կքանստել, անցնում, նստում է շրջանի մեջտեղում, իսկ մյուսները շարունակում են խաղը, մինչև շրջանում կմնա երեք երեխա։

Թզուկներ ու հսկաներ
Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն ասում է`հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում, բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Երաժշտական սեմինար. պատասխանատու`Մարինե Մկրտչյան

Реклама
Запись опубликована в рубрике ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s