10.06 ֊ 14.06 աշխատանքային շաբաթվա նախագիծ

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
  • 9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30—Նախաճաշ
  • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
  • 12:30-13:00—Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Հունիսի 10. Տոտիկանկարչություն։

Երգում ենք, խաղում և ուրախանում լողափին

Երգեր՝

  • Արև, արև, եկ, եկ
  • Ձիուկ
  • Հինգ էծ ունեմ

Հունիսի 11. Ծափիկախաղեր. ջրի վրա-ջրի տակ, չփչփոցներ։ Բնագիտական փորձ ջրով և օճառաջրով։ Անհրաժեշտ է երկու բաժակ՝ մեկը ջրով, մյուսն օճառաջրով և պլաստմասե շիշ։

Հունիսի 12. Նկարչություն լողափին՝ սպունգանկարչություն։ Սպունգը ընկղմում ենք գույնի մեջ և հեռվից հարվածում պատին ամրացրած թղթին։

Հունիսի 13. Կավագործություն լողափին՝ պատրաստում ենք փոքրիկ բաժակներ։

Խոհանոցային համեղ գործունեություն(մրգային աղցան)

Հունիս 14. Բլբլան ռադիո լողափին՝ խոշորացույցով ուսումնասիրում ենք ջուրն ու գլաքարերը և կիսվում տպավորություններով։

Շաբաթվա

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև֊սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք։
Թողեք թող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ։
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես։
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ։

  • ջրային ասիկ

Ասեմ, չասեմ,
Լավ բան ասեմ,
Քթիդ խփեմ,
Քեզի խաբեմ:
Բան ասեմ,
Բամբակ ասեմ,
Քնթիդ խփեմ,
Ջա՜ն, ջա՜ն ասեմ

  • ջրային հեքիաթ

Երեխաների հետ հորինում ենք հեքիաթ ջրի մասին։

Երեխաները կլոր շրջան են կազմում, իրար ձեռք բռնած` սկսում են պտտվել: Պտտվելու ընթացքում երգում են «Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա»Երբ լսում են «հոպ -զիլինան» պետք է միանգամից բոլորը կքանստեն` առանց ձեռքերը բաց թողնելու: Այն երեխան, ով չի հասցնում կքանստել, անցնում, նստում է շրջանի մեջտեղում, իսկ մյուսները շարունակում են խաղը, մինչև շրջանում կմնա երեք երեխա:

Սեմինար պարապմունքներ

10.06 և 13.06

Երաժշտական սեմինար

պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան

Запись опубликована в рубрике ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s