Рубрика: Ընտանեկան նախագիծ, Խաղարան

Երեխաների ուրախ օրը (ընտանեկան նախագիծ)

Այսօր ազատ օր է, սակայն մեզ շատ հետաքրքիր է, թե ինչպես են քոլեջիկներն ու ծնողները անցկացրել իրենց օրը։

  • Հայկ

Հայկը ուրախ ու թրջված է անցկացրել իր ազատ օրը։ Լավ չփչփացրել է ջրերի մեջ ու նախապատրասվել մեր պսրտեզի ամառային լողափին։

  • Մոնիկա և Կարեն

Մոնիկան և Կարենը պատահական էին հանդիպել խաղահրապարակում։ Միասին մի լավ խաղացել էին, իսկ Մոնիկայի մայրիկը կարողացել էր մի փոքր հատված նկարել նրանց խաղից։

  • Մհեր

Մհերն իր ուրախ օրն անց է կացրել կենդանաբանական այգում։ Ուսումնասիրել է շրջակայքը, ծանոթացել կենդանիների հետ, իսկ վերջում անվախ տղայի նման հաղթահարել է դժվարություններն ու ցատկել բատուտի վրա։

  • Արիս

Իսկ Արիսն այսօր շատ շուտ էր արթնացել։ Նա իր մեծ մեքենայով պտույտ արեց իրենց բակում, հետապնդեց խելոք փիսիկին և հյուր գնաց, որ ծանոթանա իր փոքրիկ եղբայր՝ Գոռի հետ։

  • Նիկա

Փոքրիկ Նիկան առավոտյան արթնացավ, մի լավ համերգ տվեց։ Նա ծնողների համար երգեց մեր պարտեզի ծիսական երգերից։ Հետո հագավ իր և մայրիկի նկարած շապիկը, և գնաց զբոսնելու։

  • Սոնա

Սոնայի այսօրվա աշխատանքը շատ պատասխանատու էր՝ նա օգնելու էր քրոջը՝ Լուսինեին, որպեսզի նա հեշտությամբ հավաքի, դասավորի եռօրյա ճամփորդության իրերը։

Ի դեպ Լուսինեն հագել էր իր և Սոնայի ստեղծագործությունը՝ ձեռակերտ շապիկը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s