Рубрика: Հաշվետվություն, Մայիսյան բաց հավաք

Մայիսյան ամենամյա 14֊րդ հավաքի հաշվետվություն

Մայիսյան ամենամյա 14֊րդ հավաքը ինձ համար առաջինն էր՝ շատ պատասխանատու շաբաթ։

Այն երեխաների համար պիտի լիներ մարզական, ստեղծագործական, տեխնոլոգիական, երգով, պարով ու Համբարձման ծեսով, իսկ դաստիարակների համար՝ ամենօրյա կլոր սեղաններ, հաշվետու հոդվածներ։

  • Մայիսի 13

Օրը սկսեցինք ուրախ բակային խաղերով, նվեր ստացած օղակ֊տաբատով ու մեր պատրաստած գնդակներով։

Այնուհետև ընկեր Մերիի հետ համտեղ նախագծով սովորեցինք բատիկի հանգույցի տեխնիկայով շապիկներ նկարել։
Կլոր սեղան֊ առաջին օր

  • Մայիսի 14

Ներկած, չորացած շապիկների հանգույցները քանդելուց հետո՝ երեխաները ուսումնասիրում են իրենց շապիկները, հպարտանում իրենց կատարած աշխատանքով։

Խնամում ենք մերաճեցրած լոբիների սածիլները, որոնք արդեն ծաղկել են և անհամբեր սպասում ենք բերքին։

  • Մայիսի 15

Հավաքի ամենահագեցած օրն էր։ Վերապատրաստվողների հետ օրը սկսեցինք ուրախ նախավարժանքով փորձեցինք պարել Թամզարա և խաղալ ազգային խաղեր։

Այնուհետև պարտեզի բոլոր խմբերից խումբ կազմեցինք(յուրաքանչյուր խմբից 3֊4 աղջիկ) ու մեր քոլեջի շրջակայքով շրջեցինք։ Յոթ աղբյուրից ջուր վերցրեցինք, յոթ տարբեր ծաղիկ հավաքեցինք, յոթ գեղեցիկ քար գտանք, լցրեցինք սափորի մեջ, ուրախ երգով ու բարձր տրամադրությամբ նշեցինք Համբարձման ծեսը։

Քոլեջի Աիդա Պետրոսյանի սրահում մասնակցեցինք 5֊6 տարեկանների հրաշալի հաշվետու համերգին։

Վերապատրաստվողների հետ հետաքրքիր այլընտրանքային նկարչություն կատարեցինք սափրվելու փրփուրով և գուաշներով։

Օրն ամփոփեցինք քոլեջի Կլոր սեղանով, որտեղ նախակրթարանի դաստիարակները ներկայացրեցին գործունեության հաշվետվություն՝ ,,Ընտանեկան նախագծեր,, և ,,Մուտք մանկավարժություն,, թեմաներով։

Ներկա էին վերապատրաստվողներ, դաստիարակներ, ծնողներ։ Ինձ համար շատ կարևոր էր այս զրույց֊քննարկումը, որովհետև երբ տեսնում ես, որ գնահատվում է քո կատարած աշխատանքը՝ էլ ավելի ոգևորությամբ ու կրկնակի էներգիայով ես սկսում աշխատել։

  • Մայիսի 16

Համբարձման ծեսի Ծաղկամայր տիկնիկի հագուստն ու զարդերը պատրաստեցինք։ Իսկ ավելացած ուլունքներն էլ համով֊համով կերանք։

  • Մայիսի 17

Ինքնագլդորներով մրցաշար՝ ամենաուրախ մարզական ատավոտը, նախաճաշ բնության գրկում՝ ամենահամեղ ու հագեցնող նախաճաշը և բարձունքի հաղթահարում՝ ամենազվարճալին ու ամենահետաքրքիրը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s