Рубрика: Մայիսյան բաց հավաք

Մայիսյան ստեղծագործական հավաք֊ Կլոր սեղան 13.05


Այսօր մայիսյան ամենամյա 14-րդ հավաքի առաջին օրն էր:

Կլոր սեղանի քննարկումը տեղի ունեցավ Արևելյան դպրոց-պարտեզում: Շատ մտերմիկ զրույց ֊ քննարկում ստացվեց։ Ներկա էին կրթահամալիրի դաստիարակներ, բնագիտության ուսուցիչներ ու աշակերտներ, Աշտարակի ,,Արևիկ,, մանկապարտեզի վերապատրաստվող մեր գործընկեր դաստիարակները։
Առաջին մասում լսեցինք Իվետա Ջանազյանին, Շուշան Ալեքսանյանին և նրանց սաներին։ Երեխաները շատ ոգևորված պատմում էին իրենց գործունեության, ձեռքբերումների, նպատակների մասին։ Ինձ շատ հետաքրքրեց ջերմոցը՝ իր ստեղծման ընթացքով։

Հանդիպման երկրորդ մաում զրուցեցինք Հյուսիսային դպրոց֊պարտեզի դաստիարակ Սոնա Կարապետյանի և ծնող Լաուրա Մալխասյանի հետ։ Զրույցը ընտանեկան նախագծերի՝ դրանց կարևորության ու անհրաժեշտության մասին։ Ինձ շատ ուրախացրեց, որ մեր ակտիվ մայրիկը բլոգ ունի ու պարբերաբար թարմացնում է այն։ Կցանկանամ այդ փորձը կիրառել նաև իմ խմբում։ Հանդիպում֊ Կլոր սեղանը շատ ուսուցանող էր, որովհետև միմյանց հետ շփումը, փորձի փոխանակումը՝ ծնում են նոր գաղափարներ, մտքեր, նախագծեր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s