Рубрика: Դաստիարակի ինքնակրթություն

Շնչառական խաղերն ու խաղի հետաքրքրությունները

Թողեք, որ մանկությունը հասունանա մանկության մեջ։ Ժ.Ժ. Ռուսո

Պարտեզում աշխատելու ամիսների ընթացքում ինձ համար բացահայտում էր շնչառական խաղը։

Ուսումնասիրելով շնչառական գիմնաստիկան՝ պարզեցի, թե ինչ օգտակար ու անհրաժեշտ է ճիշտ շնչառությունը։ Խաղը պետք է կազմակերպել ուտելուց մեկ ժամ անց (ամենաշուտը), լավ օդափոխված սենյակում։ Ոչ ցուրտ եղանակին շատ օգտակար է խաղը կազմակերպել դրսում, մաքուր օդին, բնության գրկում։ Որքան տարբեր ու ստեղծագործ լինի խաղը՝ այնքան լավ ու հետաքրքիր։ Շնչառական խաղը (գիմնաստիկան) երեխայի առողջության ամրապնդմամ առաջնային մեթոդներից է, և օգնում է, որ

  • Երեխայի օրգանիզմի ամեն բջիջ հագենա թթվածնով։
  • Երեխան կարողանա ճիշտ շնչել, չէ որ դանդաղ արտաշնչելու ժամանակ նա հանգստանում է, լիցքաթափվում է, հաղթահարում է անհանգստությունն ու վախը, խուսափում է սթրեսից։
  • Լավանա, կարգավորվի ուղեղի, սրտի, նյարդային համակարգի և մարսողության աշխատանքը։
  • Ճիշտ զարգանա խոսքային շնչառությունը, լեզվական խնդիրների հարթվեն, շնչառական գործընթացի համար պատասխանատու մկանների խումբը ճիշտ մշակվի։
  • Երեխան զբաղվի, զարգանա նրա շարժումներն ու տրամաբանությունը, սովորի մտածել ու ստեղծագործել:

Շնչառական խաղերը նաև ինքնաշեն խաղալիքներ են։ Երեխաները կարողանում են և՛ ստեղծել, և՛ խաղալ։ Երբ այդ խաղալիքի հեղինակը հենց ինքն է՝ երեխան, ավելի հաճույքով է խաղում ,,ԻՐ,, խաղալիքով։ Ինքնաշեն խաղալիք պատրաստելը լուծում է մի քանի խնդիր.

  • Կարողանում է ստեղծագործել

  • Երեխայի մոտ զանգանում է մոտորիկան

  • Զարգանում է տրամաբանությունը

  • Սովորում է գնահատել ու պահպանել իր ունեցածը

Պարտեզում, երբ ինքնաշեն խաղալիք ենք պատրաստում, և երբ երեխաները սկսում են խաղալ իրենց պատրաստած խաղալիքով՝ միայն կողքից հետևելը բավական է, որ զգաս ու հասկանաս, թե որքան բավարարված են երեխաները, ինչքան երջանիկ են նրանք, որ կարողացել են ստեղծել, ստեղծագործել։

Շնչառական խաղ կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով. մեկանգամյա օգտագործվող բաժակով կամ ձեռնոցով, նախորդ աշխատանքից մնացած գունավոր թղթի կտորներով, փետուրով ու պինկ֊պոնգով…

Շատ հետաքրիր է ստացվում, երբ խաղը նախագծի կամ հեքիաթի մաս է կազմում։

,,Անհաղթ աքլորը,, հեքիաթը ներկայացնելու ժամանակ՝ փուչիկ փչելով հետաքրքիր շնչառական խաղ խաղացինք։
***
Թումանյանի ,,Մարտ,, բանաստեղծության անձրևների ու քամիների հետ խաղացինք ,,Անձրև֊անձրևանոց,, խաղը։

***

Մի օր էլ նախաճաշին թեյ չկար՝ կակաո էր։ Սեղանը հավաքելուց հետո Մոնթեն մոտեցավ ու հարցրեց.
֊Էսօր թեյ չենք խմելու՞։

֊Այսօր թեյ չկա, կուզե՞ս թեյի բաժակ պատրաստենք, որ մեջը տաք թեյ լինի։

֊Բա մեր ձեռքերն ու բերանը չի վառվի՞ տաք թեյից,֊վախեցած հարցրեց Լանան։

֊Մենք էլ չփչենք, նոր կխմենք,֊ ասացի ես, ու անցանք գործի։

***

Ծննդյան տոներից էլ ավելացած մեկանգամյա օգտագործման բաժակներով, պինկ֊պոնգով ու տնտեսական աշխատանքների համար նախատեսված ռետինե ձեռնոցով խաղերը, երեխաների սիրելի խաղերն են։

  • ֊Տե՛ս, իմ ձեռքը ինչ մեծ ա,֊ ձողիկով՝ բաժակի մեջ փչելով ասում է Սուսիկը։ Այդ ընթացքում ձեռնոցի մեջից օդը դուրս է գալիս ու ձգված ձեռնոցը թուլանում է։ ֊Դա մեծ չի, թուլիկ ա, ես փչեմ, տես ինչ մեծ կլինի,֊ ուրախացած ասում է Ռուբենը։

***

Բակում նախավարժք էինք անում։ Նկատեցի որ երկու֊երեք երեխա առանձնացան ու սկսեցին խատուտիկ քաղել։

֊Էնքան սիրուն են, ուզում եմ մամայիս նվիրեմ,֊ասաց Մհերը։ Բացատրեցի, որ ճիշտ չեն անում, ծաղիկներիը վնասվում են, որ մինչև մայրիկի գալը ծաղիկները կթոռոմեն ու չեն կարողանա նվիրել։

֊Բա հիմա ինչ անեմ, թափե՞մ,֊ հուզված հարցրեց Մհերը։

Չթափեցինք։ Խմբում կանաչ թղթերի վրա ծաղիկները շարեցինք ու հյութի ձողիկով ծաղկահավաք արեցինք։ Երեխաներն ուրախացան, բայց խոստացան, որ էլ երբեք ծաղիկներին չեն վնասի։

***

Անձրևից հետո երկնքում ծիածան երևաց։

Երեխաները սկսեցին ուրախությամբ հետևել ու քննարկել ծիածանի գույնեը՝ ով որ գույնն է սիրում, ով ինչ գույն շորիկ ունի։ Հետո ծիածանը նմանեցրին գլխակապի (աբադոկի), ու որոշեցինք ծիածան գլխակապ պատրաստել։ Գունավոր թղթերից շերտեր կտրեցինք և յուրաքանչյուրն ընտրեց իր ծիածանի գույները։

***

Երբեմն ստացվում է այնպես, որ ծրագրում ես մի գործունեություն, բայց ստացվում է այլ գործունեություն։ Չնայած, այս անգամ ստացվեց և՛ ծրագրավծը, և՛ ավելի հետաքրքիր ջրային չփչփոցը։

Գդալով ու պինկ֊պոնգով խաղից հետո, երեխաները սկսեցին փչել ջրի մեջ լողացող պինկ֊պոնգներին։ Շատ էին ուրախանում երբ ջրից դուր էր թռչում գնդակը։ Մոնթեն, որ ամենակտիվ մասնակիցներից էր, ամեն անգամ գոռում էր.

֊ Իմ փչոնը ուժեղ ա։

Հետո ջուրը թափվեց սեղանին և սկսվեց ամենաուրախ ջրային չփչփոցը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s