Մեր սեբաստացի ծնողները (մաս 2)

Այս գրառման մեջ հավաքելու եմ մեր ծնողների փոքրիկ պատումները իրենց սեբաստացի փոքրիկների մասին։

Նրանք են մեր մանկավարժության տարածողները և ցանկացած կարծիք՝ լինի դրական, թե՛ բացասական, շատ կարևոր է մեր համար։

Լիայի՝ Լանայի մայրիկի պատումը

Մխիթար Սեբաատացի կրթահամալիրի մասին խոսելիս անկախ ինձանից հպարտությունն ու պարծանքն են պատում ինձ:Աղջիկս կրթահամալիրում հայտնվել է շատ պատահական,սակայն հավատացնում եմ բոլորին,որ դա նրա լավագույն ձեռքբերումներից է:Կրթահամալիրում ամեն ինչ շատ տարբերվող է. սկսած շենքային պայմաններից , ինտերերից մինչ դաստիարակչական կոլեկտիվը:Երեխաների համար ստեղծված է ստեղծագործական մթնոլորտ ցանկացած հարցում: Երեխաների խմբում կրթահամալիրի երեխաները տարբերվում են իրենց կրեատիվությամբ,իրենց`անծանոթների հետ շփվելու ունակությամբ,խաղերին այլ մոտեցումներ ցուցաբերելու ընդունակությամբ,ցանկացած իրավիճակում ընկերաբար հարցին մոտենալու կարողությամբ.իսկ այդ ամենը նրանք սերտում են կրթահամալիրի ` շատ խստապահանջ ընտրված դաստիարակներից:Ինձ համար երջանկություն է այն գիտակցությունը,որ աղջիկս ամեն առավոտ արթնանալիս մեծ սիրով շտապում է պարտեզ ոչ թե մուլտֆիլմներ դիտելու և խաղալիքներով խաղալու այլ յուրաքանչյուր օր նոր, զարգացնող և պատկերավոր զբաղմունքներով օրը լցնելու:Շնորհակալ եմ կրթահամալիրին նման մոտեցումների համար։

Արմինեի՝ Սոնայի մայրիկի պատումը

Իմ աղջիկը շատ սիրով ու սպասումով է հաճախում կրթահամալիր։ Ինձ շատ դուր է գալիս մթնոլորտը՝ ամեն ինչ հանգիստ է,առանց լարվածության,բոլորը ժպտում են։ Ես հատկապես գոհ եմ կրթահամալիրի այլընտրանքային և ստեղծագործական ուսումնական ծրագրից ու շաաաաատ֊շատ գոհ ենք մեր ընկեր Էլյա ջանից,նրա շնորհիվ ոնց որ մենք մեր տանը լինենք,կարծում եմ դրանով շատ բան կարողացա բնութագրել։ Ամեն օր Սոնուկին վերցնելիս,նույնիսկ երբ ամենավերջինն ենք գնում,նա դժգոհ դեմքով մոտենում է ու ասում,որ դեռ ինքը ուզում էր խաղալ։

Ես մի առաջարկ ունեմ,շատ կուզեի,որ կես կամ մեկ ժամ ավել լիներ աշխատանքը կրթահամալիրի։ Ես միանշանակ խորհուրդ եմ տալիս հաճախել այս կրթահամալիր։ ❤

Արգինայի՝ Արիսի մայրիկի պատումը

Ես ուզում եմ կիսվել ձեր հետ ,թե ինչ է սովորել Արիսը այն օրից ինչ հաճախում է Մխիթար Սեբաստացի կրթահամալի։ Նախ ուզում եմ նշել, որ ինձ համար շատ կարևոր է թե ինչպես են վերաբերվում մանուկին, երբ նա դեռ շատ բան չի հասկանում այս աշխարում և նոր է սկսում ճանաչել իրերը, և ասեմ, որ իմ բալիկը ստանում է այն ջերմությունը, որն անհրաժեշտ է։ Այս կարճ ժամանակում Արիսը ավելի լավ է սկսել ամեն ինչ անել ինքնուրույն, ավելի լավ է շփվում բալիկների հետ, այսինքն պարտեզը իրեն օգնում է ճիշտ հարաբերություններ ձևավորել մարդկանց հետ։Նաև շատ եմ հավանում և կարևորում այն ,որ ինչ անում է բալիկս պարտեզում ես տեսնում եմ և ուրախանում։ Պարտեզում միշտ շատ հետաքրքիր խաղերով և նորույթներով են սովորեցնում ամեն նոր բան, այդ պատճառով հեշտ սովորում և մարսում են բալիկները այն ինչ տալիս են իրենց։ Ես շատ եմ հավանում պարտեզի ծրագիրը և դաստիարակների վերաբերմունքը երեխաների հանդեպ։

Տաթևիկի՝ Մայայի մայրիկի պատումը։

Մայան պարտեզ հաճախելով՝ շատ ընկերասեր է դարձել, հեշտությամբ շփվում է։ Արտասանել, երգել, նույնիսկ երգի հետ պարել…

Միակ բանը, երևի, որ կցանկանայի փոխել, դա սանհանգույցն է, կուզեի, որ առանձին լիներ՝ տղաների և աղջիկների։ Եվ խոհանոցի կոքին չլիներ։

Նելլիի՝ Յանայի մայրիկի պատումը

Յանայի փոքրիկ աշխարհը

Մեր սիրելի քոլեջ-պարտեզ, Յանայի սիրելի պարտեզ, Յանայի փոքրիկ, բայց անսահման մեծ հոգևոր աշխարհում իր ուրույն տեղը զբաղեցրած կրթահամալիր: Երեք տարեկանը նոր էր լրացել Յանայի, երբ մուտք գործեցինք պարտեզ՝ առաջին օրվանից իրեն հարազատ վայրում էր, երկրորդ օրը Յանան արդեն քնեց շատ հանգիստ: Երկար չեմ կարող խոսել, քանզի դա Յանայի աշխարհն է և շատ կցանկանամ նա խոսի այդ մասին.Միայն,որպես մայր կասեմ, որ Յանան ամեն օր, ժամ, րոպե և վայրկյան բացահայտում է ինքն իրեն:

Реклама
Запись опубликована в рубрике ՄԱՅԻՍՅԱՆ ԲԱՑ ՀԱՎԱՔ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s