Ծնողը երեխային ընկեր և օրինակ

Մի կողմ կդնեմ իմ բացասական վերաբերմունքը հեղինակի հանդեպ, և կփորձեմ կարծիքս հայտնել։

Ես երեք երեխա ունեմ՝ բավականին մեծ տարիքային տարբերությամբ։ Մեծերը տղաներ են։ Ու երբ ծնվեց աղջիկս, մտավախություն ունեի, թե ինչպես պիտի լողացնեմ, փոխեմ շորերը, որ տղաներիս ուշադրությունը չկենտրոնանա մարմնի անծանոթ մասի վրա։ Գուցե շատ խիստ արգելելով՝ հետաքրքրությունն ավելանար։ Սակայն ամեն ինչ ինքնստինքյան ստացվեց, որովհետև ընտանիքում առողջ մթնոլորտ է, ու ոչ մի անիմաստ գրականության ու կողմնակի միջամտության անհրաժեշտություն չեղավ։
3֊6 տարեկան երեխան հարցասեր ու հետաքրքրքսեր է։ Հարցնում է իրեն հուզող ամեն բան, բայց սեռական դաստիարակություն այդ տարիքում, մի տեսակ, չեմ պատկերացնում, ու որպես ծնող, երբեք իմ 4 տարեկան բալիկի հետ չեմ կարդա.» Սա իմ հետույքն է, կրծքերն ու սեռական օրգանները, ոչ ոք իրավունք չունի դրանց դիպչելու», չեմ կարծում, որ սա երեխա դաստիարակելու նոր մեթոդ է։
Երեխան, անկախ իր կամքից, սովորում, հասկանում, գիտակցում է դա։ Իմ 4 տարեկան բալիկն ամաչում է ներքնաշորով քայլել տան մեջ՝ գուցե եղբայներն իրեն տեսնեն։ Երբեք առանց թակելու սենյակ չի մտնում, գիտի,որ եղբայրների հետ լոգարան մտնել չի կարելի՝ ընտանիքում դա է տեսել, դա է սովորել։ Երեխաները մեծանում ու դաստիարակվում են ծնողներին նայելով՝ մայրիկը մերկ չի քայլում , ուրմն մերկ քայլելը լավ չէ, մայրիկն իր խոզանակն ունի ,հայրիկը իրենն ունի, եղբայրներց յուրաքանչյուրն իրենցն ունեն, ուրեմն նա էլ իր սեփականը պիտի ունենա։

Իսկ այն երեխաները, որոնք բռնության են ենթարկվում,որոնց, իբր ,գիրքը պետք է օգնի, դժվար թե ունենան այնպիսի ծնողներ, որոնք կնստեն ու իրենց բալիկի հետ գիրք կընթերցեն, ստացվում է, որ պիտի բռնարար ծնողը կրթվի, ոչ թե երեխան։

Կամ, որ գիրքը 3-6 տարեկան երեխաների համար է, ինչպ՞ես կարող է այդ տարիքի երեխան փակվել իր սենյակում, ո՞ր ուշադիր ծնողը կթողնի նման բան։ Կամ կպատկերացնե՞նք թե հոգեբանական ինչ հետևանքներ կունենա հետագայում այդ երեխան՝ որի մեջ անուղղակի ձևով վախ է ներշչվում, որ իր մարմնին կարող է «բռնանան», որ դիմացինից պիտի անընդհատ վախենան ու չվստահի։

Երբ լսում ես հեղինակի ու կողմնակիցների կարծիքները, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում բոլորը պեդոֆիլներ են, հարազատների ու բարեկամների մեջ բոլորը վտանգ ներկայացնող անձիք են։

Ստատիստիկաները ոնց են գրվում ու ինչու, դա բոլորս գիտենք ու շատ ցավալի է, որ այդ սխալ թվերով գրանտներ են շահում։ Իմ համար ստատիստիկան իմ ամենօրյա աշխատանքն է, իհարկե զգուշությունը լավ բան է, բայց աշխատելով մանկապարտեզում՝ դեռևս չեմ տեսել նույնիսկ՝ ընտանեկան բռնության ենթարկված երեխայի, ուր մնաց սեռական բռնության ենթարկված։

Առաջին հայացքից գրիքն անվտանգ է, պարզունակ, բայց այս գիրքն այլ նպատակ է հետապնդում, հող է ստեղծում այլ վերնագրով գրքի համար՝ «Իմ մարմինն իմ անձնականն է,ես եմ որոշում ինչ սեռ պետք է ունենամ», դրա նման օրինակ Վրաստանում է հրապարակվել, և եթե չեմ սխալվում՝ կրկին բոյկոտել են։

Լավ մտքեր էլ կան իհարկե, այն, որ երեխան պետք է սովորի մերժել, պետք է զգուշավոր լինի, սակայն եթե ծնողը ընկեր է երեխայի հետ, փոքր հասակից կիսում ու հասկանում է երեխայի անհանգստությունները, ոչ մի կողքից միջամտությունների կարիք չի լինի։

Հ.Գ Քննարկումս որպես ծնող գրեցի, սակայն որպես դաստիարակ մի հետաքրքրող հարց կա։ Գրքում հատված կար զուգարան գնալու, մաքրելու մասին։ Խմբիս 5 տարեկանների ծնողները պնդում են, որ ես պարտավոր եմ մաքրել իրենց երեխաններին, ես ասում եմ, որ արդեն հասուն են, ու պիտի տանը սովորեցրած լինեին, և հետո այդ տարիքում ես իրավունք չունեմ։ Եթե կան մասնագիտական նյութեր, կխնդրեմ տրամադրել։

Реклама
Запись опубликована в рубрике ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ, ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՕՐԱԳԻՐ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s