Рубрика: ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

Միասնական զատկական ծես

,,Միասնական զատկական ծես,, նախագիծ

Ապրիլի 22

Անցկացման վայրը՝ Քոլեջի այգի

Ժամը՝ 11.30

Մասնակիցներ՝ քոլեջ պարտեզի 2֊6 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ։

Պատասխանատուներ`

Մարինե Մկրտչյան

Անահիտ Գրիգորյան

Լիլիա Զախարյան

Էլյա Գրիգորյան

Վարդ Օսիպովա

Մարիամ Պետրոսյան

Էմմա Տերտերյան

Նելլի Պողոսյան

Աննա Հայրոյան

Հասմիկ Նազարյան

Զատկական տոնախմբության ծրագիր՝

11.30 հավաքվում ենք քոլեջի այգում, յուրաքանչյուր խումբ ունենում է իր զատկական սեղանը։ Երեխաները հագնում են սպիտակ շապիկ, ջինսե տաբատ և գունավոր վզկապներ։

Ծիսական միասնական երգեր և պարեր

Եկեք ծեծենք,

Կարկաչա~, կարկաչա

Զարկ, բոլոճիկ

Խնկի ծառ

Գնացեք, տեսեեք

Հինգ էծ ունեմ ուլերով

Թամզարա Յարխուշտա-ըմբշամարտ

Խաղեր

Ձվախաղեր

Զատկական բակային խաղեր

Աքլորակռի~վ. գոմշակռի~վ:

Քարկտիկ

Խաղողը հասել ա, հասմսել ա

Մամի մամի

Զատկական ասիկներ՝

Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծլվլալեն դուրս թռավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

***

Մարիամ խաթուն,

Մարիամ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշի կթուն:

— Զատիկ, զատիկ, նավակատիկ,

Արի նստի մեր տան մոտիկ

****

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,

Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,

Պասը գնաց, Զատիկն եկավ,

Այծն էլ խոտը կերել է

_Ակլատիզը փետելով

Զատիկը շուտ չես բերի:

Զատկական հանելուկներ

Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

***

Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

***

Այսօր կլոր մարմար քար,

Վաղը թռչի վեր ու վար:

Զատկական սեղան, հյուրասիրություն

Դաստիարակները ծնողների օգնությամբ ձևավորում են զատկական սեղանը՝ գունավոր հավկիթներով, քաղցրավենիքներով, մրգերով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s