Рубрика: Երգարան, Ծեսեր

Ուրախ ամանորյա ծես

49196483_424050478135145_4178062572580241408_nԱմանորյա ուրախ ու հետաքրքիր ծեսով ամփոփեցինք տարին։ Օրը սկսեցինք ուրախ երգերով ու բանաստեղծություններով։ Նշանակված ժամին բոլոր ծնողնորը ուրախ ու տոնական տրամադրությամբ միացան մեզ և Աիդա Պետրոսյանի անվան սրահում մասնակցեցին մեր գեղեցիկ ծեսին։

49102328_349145079216183_3476474532292722688_nՄիասին դիմավորեցինք Ձմեռ պապիկին ու Ձյունանուշին, երգեցինք ու արտասանեցինք, պարեցինք Թամզարա ու հին հայկական ավանդական խմբային  պարեր։

 

 

Այնուհետև խմբում երեխաներին անակնկալ էր սպասվում՝ Ձմեռ պապիկի թողած նվերները։ Խմբում երեխաները ևս մեկ անգամ երգեցին ու արտասանեցին մեր այլընտրանքային տոնածառի մոտ, ստացան իրենց նվերները։ Հետո ծնողների հետ տեղափոխվեցինք խմբի մյուս հատվածը, որտեղ ընկույզով բարեմաղթանքներն ու գեղեցիկ շրջանակ-նկարներն էին կախված։ Ծնողները մեծ հետաքրքրությամբ բացեցին, կարդացին իրենց բարեմաղթանքները։

 

 

Իսկ խմբի մյուս կողմում հյուրասիրության սեղանն էր սպասում, այն լի էր ու բազմազան էր։ Սեղանի զարդը տարեգաթան էր, որի կտորները համապատասխանում էր մեր սաների թվին։ Գաթայի մեջ թաքցրած մանրադրամը գտնվեց հենց առաջին կտորից։ Ավանդության համաձայն հաջողակ ու առատ տարի է սպասվում Անտոնյան Յանայի ընտանիքին։

Հրաժեշտ տվեցինք 2018 թվականին, և լավ տրամադրությամբ ու բարի սպասումներով կդիմավորենք 2019 թվականը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s