Рубрика: Ատամհատիկի ծես, Ծեսեր

Ատամհատիկի ծեսը քոլեջում

48412327_507906156374406_5839471349919121408_nՀայկական տարբեր շրջաններում ատամհատիկն ունի տարբեր անուններ՝ ակռահատիկ, ակվասորիկ, կեռահատիկ, ատամ սուր և այլն։

Ատամհատիկը շատ գեղեցիկ  հայկակաան ծեսից է, որը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո։ Ատամհատիկին փոքրիկին նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած սիսեռի, ոսպի, լոբու, ցորենի, և այլ հատիկներ, չրեր, չարազ։ Նախկինում փոքրիկի առջեւ երեք իր էին դնում՝ հայելի, սանր ու դանակ: Հայելին խորհրդանշում էր առատությունը,դանակը խորհրդանշում էր ուժը, իսկ սանրը՝ ատամների հավասարությունը: Մեր օրերում փոխվել է ատամհատիկը նշելու ձևը՝ փոքրիկը ընտրում է իր դիմաց դրված  տարբեր առարկաներից կամ թղթերից մեկը, որը խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ամեն տարի նշվում է ատամնահատիկի ծեսը։ Հավաքվում են բոլոր այն մայրիկ -բալիկները, ովքեր ծնվել են ընթացիկ տարում։ Երգով, պարով, բարձր տրամադրությամբ տոնվում է ծես, իսկ վերջում փողինձով ու գաթայով, հալվայով ու մրգերով համեղ հյուրասիրություն է լինում։ Այս անգամ էլ բոլոր դաստիարակները եռուզեռի մեջ էին, մի խմբում համեղ թվածքաբլիթներն էին, մյուսում հալվայի անուշ հոտն էր տարածվել, երրորդում՝ փոխիձ, իսկ մեր մոտ ադիբուդիով գեղեցիկ տարոսիկներ ու կախազարդեր էինք  պատրաստում։ Օրն ավարտվեց ուշ, ու մենք վայելեցինք  քոլեջի գեղեցիկ այլընտրանքային տոնածառն իր ողջ շքեղությամբ։

Մայրիկը պատմում է Անուլի ատամհատիկի մասին

 

Քոլեջիկ Յանան պատմում է ատամհատիկի ծեսի մասին

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s