Рубрика: Դաստիարակի օրագիր

Ներքնակների քաղաքը

47493553_267710617260117_8071029523904200704_nՄի օր, տերևանկարչությունից հետո, մինչ ես և ընկեր Անահիտը մաքրում էիք թափված գուաշը, երեխաները իրենց համար ներքնակներից քաղաք էին պատրաստել։ Մեծ տնակ էին պատրաստել, կողքից աստիճաններով բարձրանում էին ու սահելով իջնում։ Տնակը ուներ հայրիկ և մայրիկ, ովքեր էլ կարգավորում էին հերթով ու առանց հրմշտոցի սահելը։ Հեռախոսը վերցրեցի, մի փոքր հատված փորձեցի նկարել։ Երեխաները երբ տեսան, որ նկարում եմ, սկսեցին գժություններ անալ ու իրենց ստեղծած հետաքրքիր քաղաքը չկարողացանք նկարել։     Այս խաղից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ երեխաները ավելի լավ են կողմորոշվում և կազմակերպում  տվյալ պահին իրենց հետաքրքրող խաղը կամ զբաղմունքը, իսկ մեծերին մնում է լուռ հետևել, ու եթե ստացվի՝ թաքուն նկարել։