Рубрика: Հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

44530655_745490375793228_8224563240252735488_n Ամփոփում ենք ևս մեկ ամիս՝ հագեցած, գունավոր ու հետաքրքիր։

Ամիսը սկսեցինք մեր նոր ընկեր՝ Միքայել Անտոնիոյի հետ ծանոթությամբ։ 

Շարունակելով «Մեր թաղը» նախագիծը՝ մեր փոքրիկները մեզ ծանոթացնում են իրենց բակերի հետ, պատմում են բակի, այգու, կենդանիների մասին։

Մոնթե. Իմ թաղը

Անահիտի պապիկի այգին ( Մեր թաղը)

«Ձոն ուսուցչիս» ընտանեկան նախագծի բալենու արահետ ստեղծելու գործին մեծ սիրով ու ակտիվությամբ մասնակցեցին մեր սաների ծնողները, պապիկներն ու տատիկները։

Արենի պապիկի ծառատունկը

Մեր ընտանիքի բալենին

Բալենու արահետ

Ծառատունկը շարունակվում է

Մենք էլ տնկեցինք մեր բալենիները

Սա էլ մեր բալենիները

Մեր մյուս նախագիծը՝ «Բույսերի խնամքը», իրականացնում ենք Շողիկ Պողոսյանի հետ։ Սովորում ենք սենյակային բույսեր խնամելու, աճեցնելու և բազմացնելու ձևերը։ Ծանոթանում ենք փխրեցնող, փորող, մաքրող (համապատասխան փոքր չափսերի) գործիքների հետ և կիրառում  գործնականում։

Բույսերի խնամք

Ջրում ենք ծաղիկները

Սոնան, մայրիկն ու քույրիկը խնամում են ծաղիկները

Իպոմեա ծաղկի սերմնահավաք

Ես կարողանում եմ․․․ Այո, մեր փոքրիկները կարողանում են խնամել շրջակա միջավայրը, մեծ պատասխանատվությամբ ու սիրով են խնամում բակը, խաղահրապարակը, իրենց պատկանող գույքը, պարտեզի թուփն ու ծաղիկը, կարողանում են ինքնուրույն հանվել, հագվնել, սպասքադրել, պատրաստել իրենց անկողինները: Մեր  հացթուխ քոլեջիկներ Նելլին և Անահիտը կարողանում են ինքնուրույն խմոր անել և հաց թխել։

Հացթուխ Նելլին

Հացթուխ քոլեջիկը

Մաքրասեր քոլեջիկները

Մաքուր պահենք մեր բակը

Ինքնուրույն պատրաստվում ենք քնելու

Անուշ քուն․․․

 

Երբ բակը մաքուր է, սենյակային բույսերը խնամված են, ճիշտ ժամանակն է սպորտային խաղերի։ Ամեն օրվա առավոտը սկսում ենք առավոտյան ուրախ ծեսով և ուրախ խաղերով։

Մեր մարզիկները

Խխունջիկ քոլեջիկները

Խաղում ենք աչք-կապոցի

Թաշկինակս ում տամ․․․

Լաբիրիթ

Բարև, ես․․․

Շնչառական խաղ

Ինքնաշեն խաղալիք Բըզ-բըզ

«Զարգացման ցուցանիշներ» նախագիծն իրականացնում են «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները:

Այլընտրանքային նկարչությունն իրականացրեցինք հինգօրյա վերապատրասվող մեր ընկերների հետ։ Ընկեր Մերիի հետ բատիկայի տեխնիկայով նկարեցինք գեղեցիկ վզկապներ, արդուկեցինք և սիրով նվիրեցինք մեր նոր ընկերներին՝ վերապատրաստվողներին։

Շարունակելով այլընտրանքային նկարչությունը՝ ստեղծեցինք ավտոռալլիի ճանապարհ, մեքենաները թղթի վրա թողնում էին գունավոր հետքեր։ Այս խաղով սովորեցինք, կրկնեցինք գույները, տեսանք, թե գույները իրար խառնվելով ինչ նոր գույներ են ստեղծվում։

Գունավոր ավտոռալլի 

Տեխնոլոգիական գործունեությունն էլ էր շատ հագեցած, խմորից պատրաստել ենք պլաստիլին՝ այնուհետև աշնանային մրգեր, գնունավոր թղթերով պատրաստել ենք բզեզիկներ, պիցցա՝ սովորել ենք գույները, երկրաչափական պատկերներով կատարել ենք ապլիկացիա։

Ուրախ բզեզիկները

Մրգեր խմորե պլաստիլինից

Գունավոր ապլիկացիա

Պատրաստում և խաղում ենք

Իհարկե, չի լինում գործունեություն առանց երգի, բանաստեղծությունների, հեքիաթների և ճվիկների։ Երեխաները սիրով լսում են, սովորում են, սովորեցնում են մեկը մյուսին երգերն եւ բամաստեղծությունները, հեքիաթներն ու ճվիկները։ Ինքնուրույն կատարում են դերաբաժանում և սկսում են արտասանել,  երգել, հեքիաթ պատմել ու հորինել։

«Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ»,  , «Գունդ անեմ», «Եկեք ծեծենք», «Ջան, ջան, ջան աշուն է» 

Կոմիտասյան օրերի ամփոփում

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Ուրախ բզեզիկները

Սագիկ֊մագիկ, ուրախ օդապարիկ

Ճվիկ, ճվիկ, ճկույթիկ…

Վարպետաց դաս Ի․Անտոնյանի հետ․ Մամի — մամի

Մամի- մամի-սովորեցնում ենք վերապատրաստվողներին

Բնագիտական գործունեության շրջանակներում, այս անգամ կատարեցինք բնագիտական փորձ սոդայով, քացախով և գունանյութերով։ Շատ գեղեցիկ փորձ ստացվեց։

Գունավոր լավա

Ուրախ լավաշթխիկին անհամբեր էին սպասում երեխաները։  Ընկեր Անժելան և ընկեր Նարինեն մեզ մեծ սիրով օգնեցին, խմորը պատրաստեցինք, երեխաներին սովորեցրեցրինք, թե ինչպես պիտի աշխատեն գրտնակով։ Երեխաներն էլ ուրախացրեցին մեզ ուրախ երգերով ու անթիվ, հետաքրքիր հարցերով։ Լավաշը թխեցին, համտեսեցին, հերթը հասավ թթուդրիկին։ Բոլոր բանջարեղեններից համտեսեցին, բանջարեղեններով պատրաստեցին կերպարներ, այնուհետև անցան թթուդրիկին։ Իսկ ավելացած և վնասված բանջարեղենները վերապատրաստվողների հետ տարանք Ագարակ՝ կերակրելու կենդանիներին։

Հոկտեմբերի 22-26-ը կայացավ վերապատրաստման հերթական փուլը։ Շատ ուրախ և հագեցած օրեր ունեցանք մեր վերապատրասվողների՝ Անժելայի և Նարինեի հետ։ Նրանց շատ էր հետաքրքրում մեր առօրեան։ Միասին իրականացրեցինք մի քանի նախագծեր՝ թթուդրիկ, լավաշթխիկ, իրականացրեցինք տեխնոլոգիական, բնագիտական և մարզական աշխատանքներ։

Միասին մասնակցեցինք մարզական սեմինարներին, այցելեցինք ագարակ, սբ․ Երրորդություն եկեղեցում մասնակցեցինք ժամերգությանը։

Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում․ 22-25-ի ամփոփում

Քոլեջիկ Ռադիոյի եթերում փոքրիկ քոլեջիկներն են․

Յանան պատմում է թթուդրիկի մասին

Արտասանում է Մոնթեն

Եթերում են Մհերն ու Նատալին

 

Ծննդյան ծեսեր

Կապուտաչյա Ավետի ծննդյան տոնը

Սոնայի ծննդյան տոնը

Սոնայի ծննդյան տոնը շարունակվում է

Ընկերների շնորհավորանքները Նատալիին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s